Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանական կոալիցիայի ստեղծման խնդիրը դրել է «Լիկուդ» կուսակցության նախագահ Բենիամին Նեթանյահուի վրա, տեղեկացնում է «Դեւյատի կանալը»-ը։ Ընտրությունների արդյունքներով՝ «Լիկուդը» դարձել է մեծությամբ երկրորդ խմբակցությունը Քնեսեթում՝ ստանալով 32 տեղ։ Միեւնույն ժամանակ, որպես վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեսնում է առնվազն 55 պատգամավոր։ Ուստի, նախագահը համարել է, որ գործող վարչապետը խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու ավելի մեծ շանս ունի, քան երկրորդ հավակնորդը՝ «Կախոլ-լավան» դաշինքի նախագահ Բենի Գանցը։ Աջ եւ ձախ ճամբարները Քնեսեթում հիմա փաստորեն հավասարված են՝ ձախերն ունեն 44 («Կախոլ-լավան», «Ավոդա» եւ «Դեմոկրատական ճամբար»), աջերը՝ 48 («Լիկուդ», «Մեր տունն Իսրայելն է» եւ «Յամինա») մանդատ։ Քանի որ ճամբարներից ոչ մեկը լիակատար կոալիցիայի չի ձգում, դրանցից յուրաքանչյուրը ստիպված է մանդատները «լրացնել» կամ հակառակ ճամբարի կուսակցություններից, կամ ի հաշիվ ուլտրաուղղափառների կամ արաբների, որոնք ապաքաղաքական են, չեն պատկանում ոչ աջ, ոչ ձախ ճամբարին ու խորհրդարանում ներկայացնում են բացառապես իրենց սեկտորները։ Ընդ որում, եթե ուլտրաուղղափառների հակասիոնիզմը մասամբ ծածկվում է հասարակության աչքում նրանց հրեականությամբ, ապա արաբներին, որոնք բացահայտ մերժում են պետության հրեական բնույթն ու պաշտպանում ահաբեկչությունը, կոալիցիա վերցնելը վատ վարքագիծ է համարվում։ Նման նախադեպ չի եղել հրեական պետության ողջ նորագույն պատմության մեջ։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44