Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Կարապի լճի տարածքում տեղի ունեցավ «Աշխարհի ամենամեծ գաթա 2019» համտես-հյուրասիրությունը: Այս տարի աշխարհի ամենամեծ գաթան 65 մ երկարություն ուներ և կշռում էր 410 կգ՝ գերազանցելով «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ 2018 թվականի «GUINNESS WORLD RECORDS»-ի կողմից պաշտոնապես գրանցված ռեկորդը:
«Աշխարհի ամենամեծ գաթա» միջոցառման նպատակն է հայկական ավանդական գաթայի ամենամյա ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ, սպասված իրադարձություն երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար՝ ավելի ճանաչելի դարձնելով հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան:
«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հավաստմամբ, նմանօրինակ միջոցառումները քաղաքին և Երևանի հյուրերին ու զբոսաշրջիկներին մեր խոհանոցին ծանոթացնելու լավ առիթ են.
«Մենք խոստացել էինք, որ սա ավանդույթ է դառնալու, և այս տարի մեր ընկերությունը գերազանցեց իր իսկ սահմանած ռեկորդը։ Ձգտելու ենք ապագայում ամբողջ Կարապի լիճը շրջապատել անուշահամ գաթայով։ «Երեմյան Փրոջեքթս»-ը շարունակելու է մշակել և իրականացնել այնպիսի նախագծեր և միջոցառումներ, որոնք մեր հյուրընկալ Երևանն ավելի հետաքրքիր և գունեղ կդարձնեն»:
Միջոցառմանը ներկա էին նաև պաշտոնատար անձինք Երևանի քաղաքապետարանից, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեից, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով.
«Նման միջոցառումները կարևոր են ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու համար, և, իհարկե, հաճելի նվեր են թե´ մեր սիրելի Երևանի և թե´ քաղաքի հյուրերի համար»: Շնորհակալ ենք «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը, որ չի դադարում ուրախացնել և զարմացնել բոլորիս»:
«Աշխարհի ամենամեծ գաթան» այս անգամ գերազանցեց նախորդ տարվա ռեկորդը:150 կգ կարագ, 100 կգ ալյուր, 200-ից ավելի ձու, 50 կգ-ից ավելի շաքարավազ և նույնքան էլ նուշ ու չրեր: Արդյունքում 410 կգ. և 65 մ երկարությամբ անուշահամ գաթա:
«Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանի կարծիքով աշխատանքն իհարկե բարդ էր, բայց և հաճելի.
«Մեկ այլ բան է, երբ պատրաստում ես մեկ կամ մի քանի բաժին գաթա, և այլ է, երբ պետք է պատրաստել ամենամեծը: Իհարկե բարդ և պատասխանատու էր, բայց 10 օր տևած նախապատրաստական աշխատանքների և թխման բուն գործընթացի վրա աշխատել ենք 6 հոգանոց թիմով, որտեղ յուրաքանչյուրն իր գործն արել է մեծ սիրով, որպեսզի մեր հյուրերը վայելեն իրական ավանդական գաթան: Մենք նախատեսում ենք ամեն տարի էլ ավելի մեծ ու երկար գաթայով զարմացնել երևանցիներին ու հյուրերին»:
Համտես-հյուրասիրությունից և հայկական ավանդույթներից տպավորված զբոսաշրջիկների և արտերկրից եկած հյուրերի համար այս միջոցառումը հաճելի և յուրահատուկ նվեր էր: Լոնդոնից Երևան ժամանած Միջազգային PR ասոցացիայի (IPRA) նախագահ Սվետլանա Ստավրեվայի կարծիքով նմանօրինակ միջոցառման գաղափարը հյուրերին և տեղացիներին համախմբելու լավ առիթ է.
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում, և շատ տպավորված եմ թե´ ավանդույթներից, և թե´ հյուրերին ընդունելու մշակույթից: Այստեղ մարդիկ շատ հյուրընկալ են և սիրալիր: Այս տեսակ միջոցառումները շատ կարևոր են ոչ միայն հայաստանաբնակների, այլև ինձ պես արտերկրից ժամանած հյուրերի համար, և ստիպում են Հայաստանից հեռանալ կրկին հետ վերադառնալու ցանկությամբ: Իսկ գաթան՝ ուղղակի անմահական էր»:
***
Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, որպես քաղաքամայր Երևանի 2800 ամյակի յուրահատուկ նվեր, քաղաքին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում նախաձեռնել էր «Աշխարհի ամենամեծ գաթան» (368 կգ) մասշտաբային նախագիծը և սահմանել ռեկորդ: Ռեկորդը պաշտոնապես գրանցվել է «GUINNESS WORLD RECORDS»-ի կողմից:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03