Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը, ով արտերկրում հայտնի է որպես «ոսկե ձայն», ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր տեսահոլովակ: «Չինար ես» երգի հիման վրա ստեղծված հոլովակը սեպտեմբերի 26-ից հասանելի է բոլոր սոցիալական ցանցերում: Սա երգչի արդեն երրորդ հոլովակն է, որի հիմքում Կոմիտաս վարդապետի երաժշտությունն է: Առաջին հոլովակը «Գարունն» էր, երկրորդը՝ «Կռունկը»:
«Այս անգամ ցանկացա ողբերգական երգով չներկայացնել մեր մեծն Կոմիտասին, այլ նրա 150-ամյակին ընտրել այնպիսի քնարական գործ, ինչպիսին «Չինար ես»-ն է: Ցանկանում էի վերստեղծել այն դարաշրջանը, որում ապրել է Կոմիտասը, և այն պահը, որ նա, հավանաբար առաջին անգամ լսել է այս ստեղծագործությունը: Եվ շատ ուրախ եմ, որ որդիս կարողացավ հաջողությամբ կերտել գլխավոր հերոսի դերը»,-հոլովակի մասին նշում է Ռուբեն Էլբակյանը:
Ռուբեն Ելբակյանը LUXURY հեղինակավոր ամսագրի տվյալներով ներառված է աշխարհի 57 ամենահայտնի հայերի ցանկում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի, Միշել Լեգրանի, Շերի, Քըրք Քըրքորյանի և այլոց հետ: 2012 թվականին արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչման:
Հայ կատարողներից առաջինն է, ով երկու անգամ (2002, 2004) մենահամերգով ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի պալատում՝ Ֆրանսիայի Սենատի հրավերով: Միակ հայ արտիստն է, ում երեք անգամ վստահել են Ֆրանսիայի հիմներգի՝ Մարսելյեզի կատարումը Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Ձայնագրել է երեք սկավառակ՝ «Կոմիտաս» ( արժանացել է «Coup de Coeur» մրցանակի), «Recital» և «Նեապոլիտանական երգեր» ալբոմները:
Նոյեմբերի 29-ին Ռուբեն Էլբակյանը Ave Maria մեծ մենահամերգով հանդես կգա Փարիզի Մադլեն եկեղեցում, որով կազդարարվի երգչի եվրոպական մեծ շրջագայությունը: Տենորը պատրաստվում է մենահամերգով հանդես գալ նաև Հայաստանում:
08:09
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35