Համաշխարհային տնտեսությունը «փխրուն» շրջան է ապրում, բայց ռեցեսիայի շանսերն ԱՄՆ-ում հաջորդ տարի մնում են «համեմատարաբ ցածր», ասել է Դալասի Դաշնային պահուստային բանկի տնօրեն Ռոբերտ Կապլանը, տեղեկացնում է Reuters-ը։ «Գլոբալ աճը դանդաղում է... Մենք գտնվում ենք այս ոչ հեշտ շրջանում»,- ասել է Կապլանը։ Բայց Միացյալ Նահանգները «կարող է հաղթահարել այն» առանց անկման՝ հաշվի առնելով բարձ սպառողական ծախսերն ու աշխատանքի ուժեղ շուկան։ «Եթե սպառողական (սեկտորը) մնա ուժեղ, մենք ռեցեսիա չենք ունենա»,- ասել է Կապլանը Dallas Business Club-ին։ «Մենք տեսնում ենք գլոբալ աճի դանդաղում, թույլ արտադրական սեկտոր ԱՄՆ-ում եւ ընկերությունների թույլ ներդրումներ հիմնական կապիտալում, եւ հետեւում ենք, թե կտարածվի արդյոք այդ թուլությունը տնտեսության մնացած հատվածի վրա, եւ եթե այն բավականաչափ տարածվի, ապա կես տարի հետո դուք կտեսնեք մեկ-երկու թույլ հաշվետվություն զբաղվածության մասին, իսկ սպառողների վստահությունը հանկարծ կդառնա փոքր-ինչ անկայուն, այդ ժամանակ կարող է սկսվել ավելի լուրջ անկում»։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ներկա պահին ԱՄՆ-ը կարող է խուսափել նման ելքից։ Այս տարի ԴՊՀ-ն երկու անգամ իջեցրել է փոխառությունների արժեքը, վերջին անգամ՝ անցած շաբաթ, երբ կենտրոնական բանկը մեկ քառորդով կրճատեց առանցքային տոկոսադրույքը մինչեւ 1,75-2.00 տոկոս։ Ներկա պահին Կապլանը չի մասնակցում տոկոսադրույքների մասին քվեարկությանը, բայց ասել է, որ պաշտպանում է երկու որոշումներն էլ։ Այժմ դրամավարկային քաղաքականությունը գտնվում է մի մակարդակի վրա, որը նա համարում է «փոքր-ինչ ակոմոդացիոն», ինչը նշանակում է, որ այն պետք է աջակցի ծախսերին ու ներդրումներին եւ պաշտպանի աճի տեմպերի դանդաղումից։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03