2020 թվականի փետրվարին ձեւավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այն լինելու է բավականին ապաքաղաքական կառույց, այսինքն մասնագետներից է կազմված լինելու:
Հարցին, թե հնարավոր է, որ ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամի լուծում ստանա հենց սահմանադրական փոփոխություններով, նախարարը պատասխանեց. «Եթե իրենք դրա անհրաժեշտությունը տեսնեն եւ համապատասխան լուծումներ առաջարկեն, այո, հնարավոր է»:
Դիտարկմանը, որ կա առաջարկ, որպեսզի ՍԴ-ն եւ Վճռաբեկ դատարանը միավորվեն մեկ մարմնում, Բադասյանն ասաց. «Մասնագիտական խումբը ինքը պետք է գնահատի: Մենք ունենք շատ վատ փորձ, երբ գործադիր իշխանությունն ինքն է թելադրում, թե ինչը պետք է փոխվի եւ ինչի համար: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Մենք թողնելու ենք մասնագիտական հանձնաժողովն ինքը որոշի՝ արդյոք տեսնում է այն նախադրյալները, նման անհրաժեշտություն կա, թե ոչ: Ես անձնապես իմ կարծիքն ունեմ, բայց չեմ ուզում հիմա կանխորոշել որեւէ կերպ մասնագիտական խմբի աշխատանքը»:
Նա անդրադարձավ նաեւ ՍԴ դատավորներին՝ վաղաժամ թոշակի անցնելու գաղափարին՝ նշելով, որ դա հիմնված է կամավորության սկզբունքի վրա: «Բնականաբար, եթե լինի ցանկություն՝ կլինի: Չի լինի՝ չի լինի: Նախկինում միջազգային կառույցների կողմից քննադատվել է Լեհաստանի փորձը, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի գնալու մեխանիզմը: Մենք որդեգրել ենք կամավորության սկզբունքը»:
Հարցին, թե եթե ՍԴ դատավորները չօգտվեն դրանից եւ վաղ կենսաթոշակի չգնան, իշխանությունն ունի՞ այլ տարբերակներ ՍԴ-ում ստեղծված վիճակը հանգուցալուծելու համար, Բադասյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ մենք եւս ինչ-որ բան կարող ենք մտածել, բայց ես չեմ ասել, որ եթե սա չլինի, մենք այլ բան կանենք»:
Նշենք, որ կառավարությունն օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տրվում ՍԴ դատավորներին հրաժարական տալ՝ միաժամանակ պահպանելով թե աշխատավարձը, թե հետագայում կենսաթոշակը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01