ARM | RUS |

Հայկական ռեպրեսիայի անատոմիան. Էլինար Վարդանյան

27.09.19 | 11:53

Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ. Կանխարգելման հնարավորություններն այլեւս սպառված են։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի. Անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Չկարողացանք, չհասցրեցինք, անտարբեր եղանք, առաջնորդվեցինք «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած ռեպրեսիաների փուլ։ Առաջիկայում քրեական գործերի առատությունը եւ իրավապահների ագրեսիվությունը կապացուցեն դա։ Այլեւս քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Ռեպրեսիվ այս մոտեցման արդյունքում շեշտակի ավելանալու են ապօրինի քրեական գործերը: Պատժիչ, ռեպրեսիվ գործընթացն ունի իր հստակ տրամաբանությունը. այն նույնպես ունի փուլեր, «ընթացակարգեր»։ Դա պետք է իմանալ, քանի որ այն թակելու է արդեն շատերի դռները. նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ծավալների մասին է խոսքը։ Քրեական գործերը հարուցվում են բավականին հետաքրքիր սխեմայով: Սկզբում որոշում է կայացվում, թե ում նկատմամբ հարուցել քրեական գործ, ընտրվում է անձը: Առայժմ ընտրվողները հանրային դեմքեր են, որոնց ընդհանուր տալիս են մեկ բնորոշում՝ «նախկիններ»: Հաջորդ փուլում հորինում են գործը կամ տեղավորում արդեն իսկ հարուցված մեծ գործի մեջ, օրինակ՝ մարտի 1 կամ ցանկացած այլ։ Սկսում են առաջին էպիզոդից, որն ուղղակի ընտրության հարց է. կարող է լիներ այս մեկը կամ այն, իսկ հետո սկսում խճանկարի նման հավաքել գործը՝ էպիզոդ առ էպիզոդ: Սկզբնական փուլում նախաքննությունն ընթանում է սեփական վարկածը հաստատելու ուղղությամբ, հավաքվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որեւէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հետո հայտնվում են «վկաները», օրինակ՝ Սիլվաներ եւ Անդերսոններ, եւ խճանկարը հավաքվում է: Նրանց պեղում են գործակալական արխիվներից, գտնում, բանակցում, համոզում, շահագրգռում, վախեցնում... մի խոսքով՝ գտնում են «վկաների»։ Ընթացքում ընտրված «մեղավորների» մի մասը պատրաստ է գնալ «բարիշելու» ճանապարհով: Այս դեպքում գործի վերաբերյալ ինչպես համառորեն աղմուկ է բարձրանում, այդպես էլ նույն համառությամբ մոռացության է մատնվում: Եվ այդ մարդիկ ազատ, անկաշկանդ շրջում են եվրոպական երկրներում՝ մինչեւ հաջորդ պայմանավորվածության ձեռքբերումը: Ռեպրեսիվ մթնոլորտի հաջորդ ինդիկատորը կալանքն է: Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Իսկ հասարակությանը՝ ցույց տալ, որ գործ ենք անում, պայքարում ենք, պատժում ենք։ Եվ ամենեւին կարեւոր չէ՝ կալանքի հիմքերը բավարա՞ր են, թե՞ ոչ: Ճնշող մեծամասնությամբ որեւէ հիմք կալանքի համար չի լինում․մարդիկ չեն խուսափում, չեն թաքնվում, ինքնակամ վերադառնում են արտերկրից Հայաստան եւ այլն։ Բայց ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ եւ խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ եւ արյուն։ Անպայման կգտնվի դատավոր, ով կբավարարի կալանքի ցանկացած միջնորդությունը: Գնալով՝ այդպիսի դատավորների թիվն ավելանալու է։ Եթե հասարակությունը կոնկրետ գործով տեսարաններ չի պահանջում, ապա ժամանակի ընթացքում թույլատրված է կալանքը փոխարինել գրավով, որովհետեւ այս դեպքում էլ հասարակության ցածր շերտերին կհամոզեն, թե ձեզնից թալանածն են հետ բերում: Ռեպրեսիվ փուլի մյուս կարեւոր բաղադրիչը համապատասխան մթնոլորտի ապահովումն է։ Իրավապահները, գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, քաղաքական թիմերը, «քաղհասարակության» ներկայացուցիչները, Հ1- լուրերը եւ տաղավարի հյուրերը, լայվը եւ այլն մեկ հրահանգով սկսում են մարդու հանրային վարկաբեկման արշավը՝ խրախուսվում է առավել անբարոյականությունը, խրախուսվում է մարկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսեւորումները։ Ռեպրեսիվ մթնոլորտի մյուս տրամաբանական փուլը դատարանների վրա բացահայտ ճնշումներն են: Իշխանությանը ոչ հաճո որոշման պատճառով շրջափակում են դատարանները, փորձում ողջ համակարգը դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։ Հաջորդ ինդիկատորը փաստաբանների նկատմամբ կազմակերպված ճնշումներն են, որոնք ժամանակ առ ժամանակ վեր են ածվելու՝ սպառնալիքների կամ գուցե հաշվեհարդարների։ Հանրային հնչեղություն ունեցող գործերով, որտեղ արդեն որոշված են մեղավորները, անհանդուրժողական վերաբերմունք է հատկապես փաստաբանների նկատմամբ: Սոցիալական ցանցերով, հրապարակային ելույթներում սպառնում, վիրավորում, հայհոյում են փաստաբաններին: Այս ամենին զուգահետ անմեղության կանխավարկածի խախտումը դառնում է օրինաչափություն: Խճանկարի սկզբունքով հավաքված հանցագործության կատարման մեջ կասկածվողը կամ մեղադրվողը արդեն իսկ մեղավոր է հայտարարվում, եւ այստեղ ոչ պետական մարմինները, ոչ առանձին պաշտոնյաները, ոչ էլ որոշ լրատվամիջոցներ չեն հիշում անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին: Անմեղության կանխավարկածը դառնում է ամենամերժելի գաղափարը։ Եթե այդ գաղափարը կենսունակ մնաց, ապա պատժիչ իշխանության ողջ տրամաբանությունը կփլուզվի։ Այդ պատճառով է, որ մեկ մարդու ցանկությամբ մեղավոր նշանակվածը ամեն գնով պետք է մեղավոր ճանաչվի։ Նրա անմեղությունը մեկ վայրկյան անգամ կասկածի տակ դնողը՝ հռչակվում է սպասարկու, դավաճան, կոռումպացված եւ այլն։ Ամփոփում Իմ թվարկած պատժիչ համակարգի բոլոր ցուցիչները Հայաստանում առկա են։ Եվ կրկին անգամ պնդում եմ, որ Հայաստանը մտել է պատժիչ ռեպրեսիաների փուլ։ Մենք առաջինը չենք, մենք վերջինը չենք։ Սա ունի իր միջազգային եւ ռեգիոնալ ողբերգական փորձը։ Բավական է մտաբերել հարեւան Վրաստանի փորձը, երբ վարդերի թավշյա հեղափոխությունը շատ արագ վերափոխվեց ծանր ռեպրեսիաների փուլի: Այս փուլն ունի նաեւ իր հստակ կանոնները: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այլեւս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները, ոչ էլ բարիշածները. սա է այս փուլի խաղի կանոնը։ Այլեւս բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից: Ի դեպ, կա նաեւ մեկ այլ հնարավոր ուղղություն, որը թերեւս ամենասարսափելին է. երբ իշխանությունը կամ նրա թեւերից մեկը որոշում է մարդուն պատժել, ոչ թե պսեւդոիրավական ճանապարհով, նույնիսկ, ոչ թե կեղծ քրեական գործերի միջոցով, այլ՝ բանդաների եւ հրոսակախմբերի։ Մեր պետությունը նման փուլ ունեցել է։ Երբ իրավական նիհիլիզիմի մթնոլորտը հասնում է որոշակի բարձր այլասերվածության աստիճանի, դրանից հետո դեպի բանդաներ՝ մեկ ու աննկատ քայլ է։ Սա է իրականությունը։ Հիմա պետք է մտածել ամենակարեւորի մասին. Ի՞նչ անել, ինչպե՞ս զսպել, ինչպե՞ս փոխել վիճակը:


TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը

TRIPP ծրագիրը բյուրեղացման փուլում է, Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջան-Նախիջևան...

18:00

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

17:45

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական....

17:36

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա (Տեսանյութ)

Մոլդովայում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի գործունեությունը կընդգրկի նաև Հայաստանը. Մեցոլա...

17:17

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ բերելու հարցում. Ռոբերտա Մեցոլա

Վստահ եմ՝ Հայաստանի ԱԺ-ն ու ԵԽ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտ...

17:03

Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել (տեսանյութ)

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել...

11:33

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

11:09

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացմանը

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության...

10:33

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

10:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44