Սաուդյան Արաբիան աշխարհին կոչ է արել Իրանի վրա «առավելագույն ճնշում գործադրել բոլոր հնարավոր գործիքներով», որպեսզի վերջ դրվի նրա «ագրեսիվ վարքագծին», հայտարարելով, որ Թեհրանին վերահսկելու ամենաարդյունավետ միջոցը նրա ֆինանսական ռեսուրսների կրճատումն է, դրանցից անջատելը, փոխանցում է AP-ն: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ասաֆը ՄԱԿ ԳՎ-ում ելույթ ունենալիս Իրանին կրկին մեղադրել է երկրի նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ: «Մենք հրաշալի գիտենք, թե ով է կանգնած այդ ագրեսիայի հետեւում»,- ասել է Ալ Ասաֆը՝ հարձակումներն անվանելով «միջազգային օրենքների աղաղակող խախտում եւ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»: «Իրանական ռեժիմի ահաբեկչական եւ ագրեսիվ վարքագիծը դադարեցնելու համար անհրաժեշտ է ամենամեծ ճնշում՝ բոլոր հասանելի գործիքների օգտագործմամբ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ֆինանսավորման աղբյուրների անջատումը ամենալավ մեթոդն է «ռեժիմին ստիպելու հրաժարվել իր աշխարհազորայիններից, թույլ չտալու բալիստիկ հրթիռների մշակումներ եւ դադարեցնելու տարածաշրջանում ու աշխարհում Իրանի ապակայունացնող գործունեությունը»:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55