Բեկումն ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի բանակցություններում կախված է նախագահ Դոնալդ Թրամփի «իմաստուն ընտրությունից եւ համարձակ որոշումից։ Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդական Կիմ Կի Գվանը, տեղեկացնում է AP-ը։ Նա կասկածներ ունի, թե Փհենյանի եւ Վաշինգտոնի առաջնորդների հերթական հանդիպումը կարող է հանգեցնել բեկման՝ հաշվի առնելով ԱՄՆ դիրքորոշումը Փհենյանի լիցքաթափման անհրաժեշտության վերաբերյալ առաջին փուլում, մինչեւ Վաշինգտոնի կողմից խոշոր զիջումներ ստանալը։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ ոչ մի գործողություն չի ձեռնարկում համատեղ հայտարարության կատարման համար, որը հրապարակվել է Կիմի ե Թրամփի՝ անցած տարի Սինգապուրում կայացած առաջին գագաթաժողովից հետո։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան, իր կողմից, «անկեղծ ջանքեր» է գործադրել փոխադարձ վստահության հաստատման եւ հայտարարության կատարման ուղղությամբ։ «Բայց նախագահ Թրամփը տարբերվում է իր նախորդներից, ուստի ես կցանկանայի հույս հայտնել նախագահ Թրամփի իմաստուն ընտրության եւ համարձակ որոշման առումով»,- ասել է Կիմ Կի Գվանը։ Նշենք, որ մի քանի օր առաջ Թրամփը չէր բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հերթական հանդիպման հնարավորությունը մինչեւ տարեվերջ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01