ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Միաժամանակ, Ուորլիքը նաև հայտարարել էր, որ օգոստոսին այդպիսի հանդիպում նախատեսված չէ:
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են երկու անգամ՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Վիեննայում հանդիպման նախաձեռնողը ԱՄՆ-ն էր, իսկ Սանկիտ Պետերբուրգինը՝ Ռուսաստանը:
Այստեղ նկատելի էին որոշակի տարամիտումներ, նաև հանդիպումների արդյունքներում արվող հայտարարությունների մասով: Օրինակ, Վիեննայի հանդիպումից հետո հստակ խոսվում էր տարածաշրջանում հրադադարի պահպանման մեխանիզմի անհրաժեշտության մասին, իսկ ահա Սանկտ Պետերբուրգում խոսվում էր միայն մոնիթորինգի խմբի դիտորդների թիվն ավելացնելու մասին: Ընդ որում՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսւոա Շարպանտիեն հայտարարեց, որ չնայած հրադադարի պահպանման մեխանիզմի հարցը դրված չէ Սանկտ Պետերբուրգում, այդուհանդերձ իրենց համար առաջնայինը հենց դա է:
Այդ իմաստով, Ֆրանսիայի դեսպանը փաստորեն նախանշեց նախագահների հաջորդ հանդիպման առաջնային խնդիրը՝ հրադադարի մեխանիզմների ներդրում կամ վերադարձ Վիեննայի օրակարգին: Հայտարարվեց, որ հաջորդ՝ երրորդ հանդիպումը նախաձեռնել և կազմակերպում է Ֆրանսիան: Սակայն կարծեք թե դրանից հետո առաջացավ որոշակի դադարի վիճակ: Բանն այն է, որ այդ ընթացքում տեղի ունեցավ Նիսի ահաբեկչությունը՝ տասնյակ զոհերով:
Ֆրանսիան հավանաբար մեծ ուշադրություն բևեռեց այդ խնդրին և մասնակիորեն շեղեց ուշադրությունը ղարաբաղյան հանդիպման նախաձեռնությունից: Դրանից հետո վերստին ակտիվություն սկսեց ցուցաբերել Ռուսաստանը և նույնիսկ տեղեկություններ հրապարակվեցին, որ նոր հանդիպումն էլ կանցկացվի Մոսկվայի նախաձեռնությամբ: Իսկ դա նշանակում է Սանկտ Պետերբուրգի օրակարգի առաջմղում, ինչը չի բխում Հայաստանի շահերից:
Ըստ ամենայնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում ներկայումս լուրջ տարաձայնություն է առաջացնում նոր հանդիպման օրակարգի խնդիրը, ավելի շուտ՝ այդ օրակարգում հրադադարի մեխանիզմների ներդրման հարցի հերթականությունը՝ առաջնահե՞րթ է լինելու այդ խնդիրը, թե՞ ոչ:
Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է դրանից, իսկ Հայաստանը, ինչպես գտենք, այդ խնդիրը դիտարկում է բանակցային բովանդակության վերադառնալու երեք պայմաններից մեկը: Բանն այն է, որ հրադադարի մեխանիզմը զուտ դետալ չէ, այն հիմնարար գործոն է ընդհանրապես հակամարտության գործընթացի տրամաբանությունը փոխելու առումով, քանի որ ենթադրելու է նաև իր հետևից պատասխանատվության մի ամբողջ մեխանիզմի շուրջ քննարկումների շղթա՝ կապված հրադադարի խախտման պատասխանատվության սահմանները գծելու հետ: Այսինքն՝ ըստ էության, խոսքը վերաբերում է նրան, թե ինչքանով է հրադադարի պահպանման խնդիրը ստանալու տևական լուծում, և ինչքանով է այն մշտապես լինելու հեղհեղուկ, այսինքն՝ մշտական մանիպուլյացիաների առարկա:
Եվ այստեղ Ռուսաստանի ու արևմտյան համանախագահների տարակարծությունը դառնում է հասկանալի, քանի որ մանիպուլյացիաները Ռուսաստանի համար միակ ռեսուրսն են տարածաշրջանում խաղալու, իսկ ԱՄՆ և Ֆրանսիայի դեպքում դրանք ունեն հակառակ իմաստ՝ դրանք խանգարում են առավել արդիական տեխնոլոգիաներով խաղին և տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացը դնում անկայուն ռեժիմի մեջ:
23:19
23:02
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42