Անանուն իրազեկիչը, որը բողոք էր ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի առիթով, կարող է լինել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The New York Times-ին։ Պարբերականի տվյալներով՝ ԿՀՎ ենթադրյալ աշխատակիցն ավելի վաղ որոշ ժամանակով տեղափոխվել է ծառայության Սպիտակ տուն, բայց հետո վերադարձել է նախկին աշխատանքին։ The New York Times-ի աղբյուրները հավաստիացնում են, որ անանուն հետախույզը քաջատեղյակ է ամերիկյան արտաքին քաղաքականության հարցերի մասին, հատկապես եվրոպական ուղղությամբ։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ երկու նախագահների խոսակցության մասին բողոք ներկայացրած իրազեկիչը «լավ ծանոթ է ուկրաինական քաղաքականության մանրամասներին»։ Պարբերականը նաեւ ընդգծում է, որ իրավաբանները, որոնք ներկայացնում են իրազեկչի շահերը, հրաժարվել են հաստատել կամ հերքել թերթի աղբյուրների տեղեկատվությունը։ «Ցանկացած տեղեկատվություն մեկնաբանելու ցանկացած որոշում, որը վերաբերում է իրազեկչի անձին, չափազանց կասկածելի է ու ոչ խելամիտ, որովհետեւ կարող է այդ մարդուն վտանգի ենթարկել,- թերթը մեջբերում է նրա փաստաբաններից մեկի խոսքը։- Իրազեկիչն իրավունք ունի անունը գաղտնի պահել»։ Մեկ այլ հոդվածում թերթը տեղեկացնում է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ արդարադատության նախարարության աշխատակիցները իմացել են պատրաստվող բողոքի մասին։ Նրա տվյալներով՝ անանուն իրազեկիչը Թրամփի եւ Զելենսկու խոսակցությունից որոշ ժամանակ անց ներկայացրել է բողոքի նախագիծը Կենտրոնական հետախուզական վարչության առաջատար փաստաբանին։ Նա իր հերթին դրա մասին կիսվել է Սպիտակ տան եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։ Կարճ ժամանակ անց իրազեկչի բողոքը փոխանցվել է հետախուզական ծառայության գլխավոր տեսուչ Մայքլ Աթկինսոնին։
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
11:21
11:03
10:30
10:07
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:35 24.06.25
11:21 24.06.25
12:07 24.06.25
10:07 24.06.25
10:30 24.06.25
11:49 24.06.25
11:03 24.06.25
12:22 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03