ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտ, սակայն հետագայում չի ցանկացել սկսել ուսումը և ավարտական դիպլոմ չի ստացել:
Մինչդեռ, 31.08.2009թ. նույն ԲՈԻՀ-ի ռեկտորը տվյալ դիմորդին ձևակերպել է որպես ուսանող և 2009-2015թթ ուսումնական տարիների ընթացքում ինստիտուտի տեղեկագրերում վերջինիս անվամբ լրացվել են կեղծ տվյալներ, որից հետո պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում կատարվել են կեղծիքներ, որի արդյունքում նույն դիմորդի անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմը:
Բացի այդ, պարզվել է, որ ռեկտորը 2014-2018թթ ընթացքում ուսանողներից գանձած ուսման վարձավճարների մի մասը չի մուտքագրել ԲՈՒՀ-ի դրամարկղ, որի արդյքունքում չարամտորեն խուսափել է իր հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից՝ պետությանը պատճառելով ընդհանուր 8.921.647 ՀՀ դրամի վնաս:
2018թ. օգոստոսի 20-ին ԲՈՒՀ-ի ռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Սակայն, հետագա նախաքննության ընթացքում «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ»-ի տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությմաբ վերադարձվել է։
Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ տույժ և տուգանքներով հանդերձ, ուստի նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ չհեռաալու մասին որոշումը վերացնելու մասին որոշման օրինակն ուրակվել է համապատասխան կառույց:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44