Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յրքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում կայացած հանդիպումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: «Հանդիպումը, որը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում, կնպաստի երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը: Ես նորից եմ կրկնում, կնպաստի բարդագույն խնդիրների լուծմանը:
Պարզ Է, որ այդ խնդիրների լուծման միակ ճանապարհը միջազգային կանոններն են եւ օրենսդրությունը, իհարկե, նաեւ սերտ համագործակցությունը մեր գործընկերների հետ»,- ասել Է Վրաստանի վարչապետը: Իր հերթին ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական Է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը, որը 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն Էր: Զալկալիանին եւ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես, վրացական կողմն արծարծել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը:
«Շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարեւոր Է. այն ցույց Է տալիս, որ կա այն բանի հույսը, որ կառուցողական երկխոսությունը կարող Է նվազեցնել լարվածությունը եւ ամրապնդել կայունությունը ի բարօրություն ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- գրել Է Լայչակը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55