«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին տեղեկացրին, որ իրենք ազատված են աշխատանքից, այլևս չեն աշխատում ընկերությունում: Նրանց մի մասն ասացին, որ իրենք են դիմում գրել ու դուրս եկել, մի մասն էլ ընկերության ղեկավարության հորդորով է դիմում գրել:
«Ես աշխատել եմ Սանիթեքում որպես վարորդ, դուրս եմ եկել, որովհետև էլ չէր աշխատում, իսկ ուրիշ տեղ գործի չէին ընդունում: Սեպտեմբերի մեկից էլ չենք աշխատում»,- ասաց «Սանիթեք»-ի նախկին վարորդներից Հրաչյա Պարսյանը:
Աշխատանքից ազատված աշխատակիցները բողոքեցին նաև աշխատանքային վատ պայմաններից: Բավական չէ, որ մեկ ամսվա աշխատավարձ ու վերջնահաշվարկ չեն ստացել, աշխատելու ընթացքում էլ իրենց աշխատանքային իրավունքները խախտվել են:
«Հինգ տարի է՝ աշխատում եմ այդ ընկերությունում, ոչ արձակուրդ եմ գնացել, հանգստյան օրերը բացակա են դրել, օրերը կտրել են:
Որտեղ ուզեցել ենք գնանք, դեմներս կտրել են, եկել ենք, որ վարչապետին հանդիպենք, ասել են՝ ո՞վ ա գնում ընդեղ, ուզեցել են ծեծեն: Հենց մեր բրիգադիրները, պատասխանատուները չեն թողել քայլ անենք, ոչ արձակուրդ ենք գնացել, ոչ էլ: Հիմա ազատվել ենք սեպտեմբերի մեկով, ոչ արձակուրդային ենք ստացել, ոչ էլ մեր աշխատավարձերը: Նեգրի պես աշխատացրել են մեզ, ամսվա մեջ 4 օր հանգիստ օր էր հասնում, չեն տվել, բացակա են դրել հանգստյան օրերին»,- դժգոհեց աշխատակցիներից մեկը: Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ հիվանդության թղթով հատուցումը մեկ տարի է չեն տալիս: «Էդ որտե՞ղ ա գրված, որ բուլետենն ուշացնեն»,- ասաց նա:
Աշխատակիցները նշեցին, որ հենց աշխատանքի ընթացքում ստացած վնասվածքների մասին է խոսքը, երբ չեն փոխհատուցել իրենց:
Ընդհանուր առմամբ, ըստ նրանց, 930 անձի մեկ ամսվա աշխատավարձը չի վճարել «Սանիթեք»-ը:
Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ «Սանիթեք»-ի ղեկավարության հորդորով է դիմում գրել՝ սեպտեմբերի կեսին:
«Մեծ հաճույքով դատի կտայինք, բայց երեխուս չեմ կարա ասեմ՝ սպասի, հաց մի կեր, մինչև ես դատի միջոցով Սանիթեքից փողը կստանամ»,- ասացին նրանք:
Ընկերության նախկին աշխատակիցներից Վարուժան Հակոբյանն էլ ասաց. «Աշխատել եմ 4 տարի, վտանգավոր պայմաններում, շնչել եմ գազ իմ ընկերների հետ միասին: Խողովակները, որ մաքրում էինք, լցվում էր մեր գլխին, էսօր մի լումա չունենք: Ես չորս տարի արձակուրդ չեմ գնացել իմ ընկերների հետ: Չեն թույլատրել մեզ արձակուրդ գնալ, հանգստյան օրեր կային, բայց դա էլ կտրեցին, ասում էին՝ ձեզ փոխարինող չկա»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44