ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ին Օվալաձեւ կաբինետում հանդիպման ժամանակ ռուս բարձրաստիճան անձանց հայտնել է, որ անտարբեր է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության հանդեպ, քանի որ ԱՄՆ-ը նույնն է արել այլ երկրներում, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Պարբերականը նշում է, որ տվյալ պնդումն անհանգստացրել է Սպիտակ տան ներկայացուցիչներին, որոնք սահմանափակել են Թրամփի այդ զրույցի ձայնագրության հասանելիությունը՝ այն հասանելի թողնելով միայն քիչ թվով մարդկանց համար: Նշվում է, որ այդ հայտարարությունն արվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ այն ժամանակ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման ընթացքում: Պարբերականը գրում է, որ զրույցի ընթացքում Թրամփը կիսվել է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին գաղտնի տեղեկությամբ: Հանդիպման ժամանակ նա նաեւ հայտարարել է, որ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիի հեռացումը դրանից մեկ օր առաջ թուլացրել է նրա վրա գործադրվող «ահռելի ճնշումը»: Սպիտակ տան կողմից Թրամփի եւ արտասահմանցի բարձրաստիճան անձանց միջեւ զրույցների ձայնագրությունների դասակարգումն այժմ հանգեցրել է նախագահի իմպիչմենթի պահանջին, որն այս շաբաթ առաջարկել են դեմոկրատները: Վաշինգտոնում սկանդալ էր ծագել Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի շուրջ: Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահը նրան ստիպել է հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու գործողություններն Ուկրաինայում: Երեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին: Դեմոկրատ Բայդենն այժմ 2020-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցն է: Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Թրամփ-Զելենսկի հուլիսյան զրույցի սղագրությունը: Պարզվել է, որ Թրամփը չի ստիպել Զելենսկիին հետաքննություն անցկացնել Հանթեր Բայդենի նկատմամբ՝ Ուկրաինային ԱՄՆ-ի ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց: ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ իրականացնում է գլխավոր դատախազության գործառույթները, ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ զրույցի հետագա հետաքննության կամ որեւէ այլ գործողություն իրականացնելու հիմքեր չի հայտնաբերել:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02