Առնվազն 31 պայթուցիկ սարք է հայտնաբերվել եւ վնասազերծվել Աֆղանստանի Կանդագար քաղաքում նախագահական ընտրությունների նախաշեմին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով նահանգապետի ներկայացուցչին: «Երեկ երեկոյան 31 ռումբ է հայտնաբերվել եւ վնասազերծվել»,- ասել է նա: Աֆղանստանում ընտրատեղամասերը բացվել են այսօր առավոտյան: Նախագահական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում՝ ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման միջեւ խաղաղ բանակցությունների ձախողման ֆոնին: Ընտրություններից մոտ 2 շաբաթ առաջ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհ են դարձել տասնյակ մարդիկ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են թալիբները: Նախագահի պաշտոնում երկու հիմնական թեկնածուներն են գործող նախագահ Աշրաֆ Հանին եւ վարչապետ Աբդուլլա Աբդուլլան: Նրանք իրենց պաշտոնները զբաղեցրել են 2014-ին: Թեկնածուների ընդհանուր թիվը 15-ն է: Ավելի վաղ գրանցվել էր 18 թեկնածու, սակայն 3-ի թեկնածությունը հանվել էր, նրանցից երկուսը հայտարարել էին, որ աջակցում են գործող նախագահին:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55