Ազատազրկված անձանց հոգևոր զարգացման, նրանց հավատն ու հույսը ամուր պահելու և լիացնելու համար քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են հոգևոր բնույթի միջոցառումներ: Հերթական միջոցառումը սեպտեմբերի 27-ին կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ «Սբ Նահատակաց եկեղեցում կայացավ քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանի կազմած «Աղոթագիրք. ճանապարհ ազատության» գրքի շնորհանդեսը՝ մասնակցությամբ դատապարտյալների, հիմնարկի վարչակազմի: Գրքում զետեղված են աղոթքներ և սաղմոսներ, այն նախատեսված է ազատազրկման վայրերում գտնվող անձանց համար: Ներկա էին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, պետի տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վարդգես Ծաղիկյանը և Ռուբեն Մինասյանը: Մինչ շնորհանդեսի մեկնարկը Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ, օժանդակությամբ Տ. Ստեփանոս Իգնաթևոսյանի և Տ. Զենոն Բարսեղյանի կատարվեց ժամերգություն: Օրվա ընտրությունը խորհրդանշական էր. ուրբաթը պահքի և ապաշխարության օր է Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում: Ժամերգությունից հետո Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկայացրեց Աղոթագիրքը և դրա հրատարակման առանցքային նպատակը. սատարել անազատության մեջ գտնվող անձանց, վերադարձնել նրանց հավատն առ կյանք և հատկապես առ Աստված. «Աղոթքը մեր հոգու շնչառությունն է, եթե աղոթք չլինի, մեր հոգին չի շնչի»,- ամփոփեց իր խոսքը հոգևոր հայրը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին և ծառայության պետին: Ողջունելով նախաձեռնությունը և արժևորելով գրքի կարևորությունը՝ ծառայության պետ Ա. Գոյունյանն իր հերթին վստահեցրեց, որ այն զորավիգ կլինի անազատության մեջ գտնվողներին և կզորացնի նրանց հոգևոր զարգացումը: Միջոցառման ավարտին ծառայության պետն անձամբ բաժանեց Աղոթագիրքը ներկա դատապարտյալներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
11:21
11:03
10:30
15:57 24.06.25
15:33 24.06.25
14:47 24.06.25
11:21 24.06.25
14:19 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
12:07 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03