Սաուդյան Արաբիան առաջին անգամ տուրիստական այցագրերի ռեժիմ կսահմանի 49 երկրների քաղաքացիների համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ այցագիրը թագավորությունում կարելի կլինի ձեռք բերել առցանց՝ 80 դոլարով, ընդ որում՝ զբոսաշրջիկների համար Մեքքա եւ Մեդինա մուսուլմանական սրբավայրեր այցելելու հնարավորությունը կսահմանափակվի: Այն երկրների ամբողջական ցուցակը, որոնց քաղաքացիները կկարողանան տուրիստական այցագիր ստանալ, կհրապարակվի սեպտեմբերի 27-ին ավելի ուշ: Նշվում է, որ ալկոհոլի օգտագործման արգելքը, որը գոյություն ունի թագավորությունում, կտարածվի նաեւ զբոսաշրջիկների վրա: Դրա հետ մեկտեղ աբայի (երկար թեւքերով արաբական զգեստ, որպես կանոն՝ սեւ գույնի) կրելը կանանց համար պարտադիր չի լինի, բավարար կլինի «համեստ հագուստը», այդ թվում նաեւ հանրային լողափերին: Կանայք՝ առանց արական սեռի ազգականների ուղեկցության, նույնպես կկարողանան այցելել թագավորություն: Տուրիստական այցագրերի տրամադրումը սկսելու պլանների մասին թագավորությունում հայտարարել էին տակավին 2017 թվականի վերջին եւ խոստացել էին գործընթացը գործարկել արդեն 2018 թվականին: Մինչեւ վերջին ժամանակներս երկիր մուտքի իրավունք էին ստանում միայն աշխատելու համար եկածները եւ այն մուսուլմանները, որոնք ուխտագնացություն են կատարում իսլամի սրբավայրեր, կամ թագավորություն են ժամանել աշխատանքային գործուղումներով: Այժմ թագավորության իշխանությունները շեշտը դնում են տուրիստական ճյուղի զարգացման վրա: Մասնագետների գնահատումներով՝ տուրիստական սեկտորը կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ էներգապաշարների արտահանումից նրա կախվածության նվազեցմանը: Թագավորությունը պլանավորում է մինչեւ 2030 թվականը ժամանողների թվաքանակը հասցնել տարեկան 30 միլիոնի: Այժմ այդ թիվը կազմում է 16 միլիոն, ընդ որում՝ նրանց շրջանում զբոսաշրջիկներ չկան, բայց արդեն մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիան ակնկալում է տարեկան 47 միլիարդ դոլար եկամուտ ստանալ զբոսաշրջությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44