Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Մամեդյարովը կանխատեսելի էր։ «Широко шагает Азербайджан» գազանավթային դոպինգի մասին սոցիալ-տնտեսական ճոռոմաբանություն, Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում նոր նախաձեռնությունների մասին պատումներ եւ իհարկե, Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան։ Մեզ վերաբերող հատվածը օրիգինալ չէր. «օկուպացիա, էթնիկ զտումներ, տարածքային ամբողջականություն» տրիադան համեմված էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի շահարկմամբ եւ մեզ ուղղված սպառնալիքներով։ Հատկանշական էր նաեւ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների փաստացի անարդյունավետության մասին ակնարկը։ Նիկոլ Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց եւ շեշտադրվեց «կամ ամբողջը, կամ պատերազմ» մոտեցումը։ Հետեւավաբար դիվանագիտական եւ բանակցային գործընթացներին զուգահեռ այս իշխանությունների սրբազան պարտքն է երկրի ներսի խրամատների փոխարեն ամրացնել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը իրական խրամատներում։ Կարծում եմ, մեր ԱԳՆ-ն պետք է հստակ եւ ավելի կտրուկ արձագանքի Մամեդյարովի այս ելույթին։ Մեր խորհրդարանականները նույնպես պետք գործով զբաղվեն. դրսում ավելի քիչ խոսեն «հեղափոխությունից» եւ առավել լծվեն միջազգային քաղաքական շրջանակներում Արցախի թեմատիկային։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44