Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը ժամը 20.00-ի դրությամբ մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից 21603-ը կամ ընտրողների 48.72 տոկոսը։ Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է 625 ընտրող (68.23 տոկոս)։ Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 քաղաքացիներից քվեարկել է 9241 ընտրող (42.56 տոկոս)։ Փարաքարում 6852 ընտրողներից քվեարկել է 2906-ը (42.41տոկոս)։ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում քվեարկության իրավունք ունեցող 1530 քաղաքացիներից քվեարկել է 863-ը (56.41 տոկոս)։ Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է 975-ը (61.48 տոկոս)։ Տանձուտում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է 1004-ը (64.73 տոկոս)։ Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է 796-ը (66.33 տոկոս)։ Ղազարավանում քվեարկության իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկել է 300 ընտրող (73.17 տոկոս)։ Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է 126 ընտրող (31.27 տոկոս)։ Գեղարքունիքում 1397 ընտրողից 702-ն են մասնակցել քվեարկությանը (50.25 տոկոս)։ Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 539-ը (61.39 տոկոս)։ Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 209-ը (80.08 տոկոս)։ Լուսաղբյուրում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 368-ը (45.71 տոկոս)։ Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 343-ը (53.01 տոկոս)։ Չկալով համայնքում 134 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 81-ը (60.45 տոկոս)։ Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 430-ը (64.37 տոկոս)։ Սարիգյուղում 993 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 498-ը (50.15 տոկոս)։ Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 950-ը կամ ընտրողների 65.93 տոկոսը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Նշենք, որ 20.00-ի դրությամբ ընտրատեղամասերը փակվել են և սկսել է ձայների հաշվարկը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01