ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ներկա է եղել իր ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Չառլիի մորաքույրը» ներկայացման պրեմիերային։ Ռիա նովոստին գրում է, որ հանդիսատեսը նրան բարձր ծափահարություններով է դիմավորել, որը շարունակվել է մի քանի րոպե։ Նա նստել է դահլիճում, որից հետո ներկայացումը մեկնարկել է։
Ա.Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ գոհ է ներկայացման պրեմիերայից, դերասանների խաղից որոնք փոխանցում են անհրաժեշտ լարվածություն:
«Լավ ներկայացում է, ես շատ գոհ եմ։ Սա բարդ պիես է, ծիծաղելի չէ, սա մեր կյանքը չէ, դրա համար էլ այն դժվար է խաղալ, դերասանները՝ շատ ապրեն», -ասել է Ա. Ջիգարխանյանը։
«Չառլիի մորաքույրը» ներկայացումը բեմադրվել է անգլիացի դրամատուրգ Բրենդոն Թոմասի հայտնի պիեսի հիման վրա, որի մոտիվներով է նկարահանվել նաև «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» հայտնի կատակերգությունը, որի գլխավոր դերակատարներից է հենց Արմեն Ջիգարխանյանը։
2017 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանի առողջությունը կտրուկ վատացավ. դերասանը հիվանդանոց ընկավ և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, ըստ նրա, «իրեն մեծ ցավ է պատճառել»:
Ավելի ուշ զույգը բաժանվեց և սկսվեց դատական գործընթացը: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում և առողջարաններում: Օգոստոսին դերասանը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ գնացել էր թատրոն՝ նոր սեզոնը բացելու համար:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55