Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն անուղղակիորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կլիմային վերաբերող հարցերում անգործության և 16-ամյա բնապահպանական ակտիվիստ Գրետա Տունբերգին Twitter-ում ծաղրելու համար, գրում է Hollywood Reporter-ը:
Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում շաբաթ երեկոյան ավելի քան 60 000 մարդ է հավաքվել՝ մասնակցելու Global Citizen 2019 փառատոնին: Փառատոնի շրջանակում ելույթ են ունեցել Ադամ Լամբերտն ու հռչակավոր Queen խումբը, Ֆարել Ուիլյամսն ու այլ հայտնի կատարողներ: Փառատոնին իրենց ելույթներով հանդես են եկել նաև մի շարք աստղեր և ակտիվիստներ, որոնց թվում է եղել նաև հոլիվուդյան դերասան Դի Կապրիոն:
«Անցյալ շաբաթ մարդիկ արեցին իրենց քայլը: Նրանք ճշմարիտ առաջնորդների գերազանց օրինակներ են, որոնց կարիքը մեր մոլորակը չափազանց շատ ունի: Այդ երիտասարդները հստակ, բացահայտ և առանց վախի հայտարարել են, որ անգործության ժամանակն այլևս ավարտված է»,- խոսելով անցած շաբաթ աշխարհի տարբեր ծայրերում երիտասարդների կողմից ձեռնարկված և իրականացված կլիմայական փոփոխությունների դեմ ցույցերի մասին՝ ասել է դերասանը:
Նա նաև անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում տարբեր երկրների ղեկավարների առաջ ելույթ ունեցած 16-ամյա Գրետա Տունբերգին:
«Մինչդեռ շատերն այս շարժումը (կլիմայական փոփոխության դեմ) մեկնաբանել են վիրավորական թվիթերյան գրառումներով. այդ մարդիկ գործում են ավելի շատ իրենց անձնական շահերից ելնելով, քան մեր ապագայի համար»,- ասել է դերասանը:
Նշվում է, որ դերասանը հայտարարել է նաև, որ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ի քաղաքական առաջնորդները չեն կատարել իրենց խոստումները:
Նրա կարծիքով՝ նրանք կամ չեն կարողանում կանգնեցնել կլիմայի վտանգավոր միտումները, կամ, որոշ դեպքերում, ժխտում են կլիմայական աղետի վերաբերյալ գիտությունը:
«Մեր ապագան անտեսված է»,- ընդգծել է Դի Կապրիոն:


12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44