Ղարաբաղյան հակամարտության վերջին բռնկումը տեղի է ունեցել «սովորական դարձած արնոտ բարքերի հետևանքով»:«Էխո Մոսկի» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով ապրիլի 2-ից ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնկված պատերազմական գործողությունները, ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Հաղորդավարի հարցին` ճի՞շտ է, որ Ռուսաստանը ռազմական տեսանկյունից աջակցում է և՛ Բաքվին և՛ Երևանին, Դ. Ռոգոզինը պատասխանել է. «Մեզ համար Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է: Եվ ակնհայտ է, որ մենք նրանց հետ իրականացնում ենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանը ևս մերն է, դե, դաշնակից չէ, սակայն տարածաշրջանում ռազմավարական գործընկեր է, ում հետ մենք բազմաթիվ տնտեսական կապեր ունենք, Ռուսաստանում ահռելի ադրբեջանական սփյուռք կա: Եվ նրանք վճարում են ռուսական զենքի համար: Չէ՞ որ կրակում են ոչ թե զենքերը, այլ մարդիկ: Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել` այնտեղ սարսափելի դեմագոգիա է սկսվել, պարզապես` բառային փորլուծություն»:
Հաղորդավարի ճշտող հարցին, թե ո՞ր կողմում են նման կերպ արձագանքել, Դ. Ռոգոզինը պատասխանել է, որ չի ցանկանում մատով ցույց տալ, սակայն «այնտեղ որոշ քաղաքացիներ իրենց տգեղ են պահել»:
ՌԴ փոխվարչապետը ենթադրություն է արել, որ եթե Ռուսաստանը Հայաստանից կամ Ադրբեջանից որևէ մեկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը դադարեցնի, ապա այնտեղ անմիջապես կհայտնվեն ամերիկացիները և իրենք կսկսեն զենք մատակարարել:
«Ի՞նչ է, դուք կարծում եք, որ մյուսներն այնտեղ զենք չե՞ն մատակարարի: Հարցն այլ է: Երբ մենք զենք ենք մատակարարում, մենք հաստատ գիտենք, որ կա որոշակի հավասարակշռվածություն: Եվ հենց այդ հավասարակշռվածությունը զսպող գործոն է լուրջ պատերազմ բռնկվելու դեմ», - հայտարարել է Ռոգոզինը:
Ըստ Ռոգոզինի` եթե իրենք հրաժարվեն ռազմատեխնիկական համագործակցությունից, ապա այնտեղ կհայտնվեն այլ «տղաներ» և կսկսեն մատակարարել հարձակողական զենքեր:
«Հետևաբար` մենք, իհարկե, մրցակիցների դեմ ենք պայքարում»,-ընդգծել է Ռոգոզինը:
18:45
18:21
17:56
17:56
17:44
17:42
17:32
17:16
17:02
16:55
16:33
16:15
15:12
11:07
10:36
10:06
09:47
09:33
08:09
16:33
17:16 20.10.25
09:47 20.10.25
10:36 20.10.25
10:06 20.10.25
17:56 20.10.25
17:42 20.10.25
16:33 20.10.25
16:55 20.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35