«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ քննչական Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ՝ ստորաբաժանումների միաձուլման, առանձնացման եղանակներով՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով: Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստեղծվել է Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն: Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունից առանձնացվել է նոր ենթաստորաբաժանում և ստեղծվել կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն: Բացի այդ, Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխվել է մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության: Հիշյալ փոփոխությունը անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քննության կենտրոնացումն է մեկ ենթաստորաբաժանումում, ինչպես նաև՝ նշված գործերի քննությունը մասնագիտացված քննիչների կողմից իրականացնելը, ինչը կնպաստի նախաքննության արդյունավետության բարձրացմանը: Նշված կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպման կապակցությամբ տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ ևս. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ սեպտեմբերի 23-ի թիվ 704-Ա հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Մելիքյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնից: ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Գևորգյանը, իսկ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Հարոյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ սեպտեմբերի 23-ի թիվ 702-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնից: Նույն հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արա Մկրտչյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01