Սեպտեմբերի 29-ին «Mirzoyan Library»-ի երևանյան բակում տեղի ունեցավ #FlowerPower ծաղկային ֆոտո-շնորհանդեսը։
#FlowerPower-ը յուրօրինակ նախագիծ է, որի շրջանակում իրականացվել է հատուկ ֆոտոշարք Երևանում ապրող վառ և նրբագեղ, ուժեղ և ոգեշնչող, տարբեր հետաքրքրություններ, մասնագիտություն և ապրելակերպ ունեցող կանանց և աղջիկների մասնակցությամբ: Նախագծում ներգրավված ֆլորիստները, կիրառելով ծաղիկների հետ աշխատելու հմտությունները և հարուստ տեսականու բազմազանությունը, յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծել են եզակի, չկրկնվող ծաղկային կերպարներ։ #FlowerPower-ն «Avenue de Fleurs» ընկերության նախաձեռնությունն է։
«#FlowerPower նախագիծը նվիրված է կանանց, որոնցից յուրաքանչյուրը վառ անհատականություն է... Նրանք կյանքում շատ ու շատ ձեռքբերումներ ունեն, ուժ և ազդեցություն կյանքը վերափոխելու, դարձնելու ավելի լավը, խաղաղ, գեղեցիկ ու ներդաշնակ։ Իսկ մեր ֆլորիստներին հաջողվել է իրենց ծաղկային ստեղծագործություններում արտահայտել նրանց ներքին ուժը, բնույթը, խառնվածքը»,- ողջույնի խոսքում նշեց «Avenue des Fleur»-ի համահիմնադիր Ռաֆայել Ավետիսյանն։
Ֆոտո-ցուցահանդեսի հյուրերը լուսանկարներում պատկերված հերոս-գեղեցկուհիներն էին, ովքեր իրենց լուսանկարներն առաջին անգամ տեսան հենց ցուցահանդեսին: Միջոցառումից հետո լուսանկարների հերոսուհիները նվեր ստացան իրենց դիմանկարները:
Նկարահանման և ցուցահանդեսի մասնակից ԵՊՀ դասախոս Նվարդ Մելքոնյանի համար սա առանձնահատուկ փորձ էր. «Առաջին անգամ էի մասնակցում նման նախագծի ու սրտատրոփ արդյունքներին էի սպասում։ Հիացած եմ թե՛ ֆլորիստների, թե՛ վիզաժիստի, թե՛ լուսանկարչի աշխատանքներով, նրանց իրոք հաջողվել է ստանալ տպավորիչ, չկրկնվող, հատուկ ստեղծագործություններ, որոնց շնորհիվ կարողանում ենք նաև մեզ տեսնել ու ճանաչել»։
Բլոգեր Մանե Հարությունյանի դիմանկարը ներկայացրած էր ցուցահանդեսին։ Խոսելով նախագծին իր մասնակցության շարժառիթների մասին, նա նշեց․ «Ուրախ եմ, որ մենք՝ կանայք, սկսում ենք գիտակցել մեր իրական, կանացի ուժը: Այսօր այնքան կարևոր է դրսևորել այն ստեղծարար դաշտում և ոգեշնչում գտնել հենց այդ կանացիության մեջ, որն իրականում ամեն բանի սկիզբ է՝ թե՛ սիրո, թե՛ ըտանիքի, և թե՛ մի ամբողջ հասարակության»:
Ֆոտոնախագծի մասնակից Օքսանա Ելչյանն աշխատում է բանկային ոլորտում, նա սիրով կիսվեց իր տպավորություններով. «Սա ամենաեթերային, ամենաբնական ու իրական ցուցահանդեսը և առհասարակ նախաձեռնությունն է: Երկու գեղեցիկի՝ ծաղիկների և կանացի գեղեցկության յուրահատուկ մեկնաբանություն, որը շատ անհրաժեշտ է մեր օրերի արհեստական վիրտուալ իրականության համատեքստում: Ուրախ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր տեսնում և տարածում են գեղեցիկը՝ անկախ թելադրվող տենդենցների ազդեցությունից»։
Նշենք, որ ծաղկային նախագիծն այսքանով չավարտվեց, 23:00-ից Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնարկեց #FlowerPower ֆշեշմոբը։ Նախագծի մասնակիցները, պայմանավորվածության համաձայն, փոխեցին իրենց պրոֆիլի նկարները՝ տեղադրելով ծաղկաշատ լուսապատկերներ՝ հնարավորություն ընձեռնելով լայն հասարակությանը ծանոթանալ այս նախաձեռնությանը և կիսվել տպավորություններով։
Avenue des Fleurs-ը 2006 թվականից պրոֆեսիոնալ եւ ստեղծարար աշխատանքի շնորհիվ Հայաստանի ծաղկային ձեւավորման ոլորտում զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը: Avenue des Fleurs-ի կողմից իրականացվող կոնցեպտուալ ծաղկային ձեւավորումները կյանքի կարեւոր պահերի եւ իրադարձությունների մասն են: Ընկերությունը, հանդես գալով հետաքրքիր նախագծերով, ունի առաքելություն հասարակությունում զարգացնելու ծաղիկ նվիրելու մշակույթը:







13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01