Արարատի մարզում սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղից դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ գնալիս, Նորաշեն գյուղի բնակիչներ՝ ոմն Հենդոն իր տղաների հետ, ոմն Գերասը հետապնդել են Արզական գյուղի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թ.-ին, որի ժամանակ կրակոցներ են արձակել, իսկ այնուհետեւ, հասնելով Հովհաննես Թ.-ին, իրենց ավտոմեքենայով հարվածել են Հովհաննես Թ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով էլ մեքենան կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ ստացված օպերատիվ տվյալների, դրանից հետո վերջիններս կողաշրջված ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Թ.-ին եւ ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Իրավապահները պարզել են, որ ոմն Հենդոն Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Հենրիկ Կ.-ն է, ոմն Գերասը՝ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Բ.-ն, իսկ Հենդոյի որդին՝ նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արտակ Կ.-ն: Արարատի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արտակ Կ.-ն եւ Գերասիմ Բ.-ն ինքնակամ ներկայացել են ոստիկանության Արտաշատի բաժին: Արարատի մարզի ոստիկանները պարզել են նաեւ, որ Հովհահհնես Թ.-ին պատկանող BMW մակնիշի համարանիշները եղել են 96 NN 969, իսկ նա հետապնդվել է ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հենրիկ Կ.-ին եւ հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Չարենցավանի բաժին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01