Երևանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։ Բացման խոսքում Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել և՛ Հայաստանի կառավարությանը, և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին «Եվրասիական միության տարանցիկ ներուժի զարգացումը» խորագիրը կրող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում այս հանդիպումը կազմակերպելու համար։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչներին այս կարևորագույն միջոցառմանն աջակցելու և դրան մասնակցելու կապակցությամբ։ Նիստի ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2020 թվականների համար համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») իրականացմանը, տրանսպորտի ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը, կաբոտաժային, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծրագրերի իրականացմանը, մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրերին: Հանդիպման ավարտին նախարարները որոշում են կայացրել հաջորդ նախարարական նիստն անցկացնել 2019թ. նոյեմբերի 22-ին Մոսկվայում «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44