Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկող ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: «ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք երկկողմ բանակցությունները հնարավորություն կընձեռեն նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ։ Իր նախագահությունը կառույցում մեր երկիրը անցկացնում է ամենաբարձր մակարդակով, ցույց տալով իր հզոր պոտենցիալն ու քաղաքական մեծ կամքը նպաստելու կառույցի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ճանաչելիության ընդարձակմանը։ Հայաստանի մասնակցությամբ որևէ միջազգային կազմակերպության հզորացումը բխում է մեր շահերից և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ»,- ասել է նա։ Կարապետյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան արդեն տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ, որն անցել է աշխատանքային, միևնույն ժամանակ բացառիկ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Այսօր նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: «Նիստերի օրակարգը հագեցած է: Տեղի կունենան նեղ և ընդլայնված կազմերով նիստեր: Օրակարգում ընդգրկված են 2018 թ.-ի բյուջեի կատարման հաշվետվության, 2020 թ.-ի բյուջեի, գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրական ներդաշնակեցման, 2020 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցեր: Քննարկվելու է նաև ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան։ Ավելորդ է նշել, որ այս բոլոր հարցերը ուղիղ առնչություն ունեն մեզ հետ և Հայաստանը ամենաակտիվ կերպով ներգրավված է այս փաստաթղթերի մշակման և վերջնական տեսքի բերելու գործընթացներում։ Ընդհանուր առմամբ տասնվեց հարց է ներգրավված երեւանյան նիստի օրակարգում»,- նշել է Կարապետյանը։ ՀՀ վարչապետի խոսնակը հատկանշական է անվանել այն, որ առաջին անգամ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են աննախադեպ քանակի լիդերներ: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ նաև վերջին ամիսներին Հայաստանի առաջնորդությամբ տեղի ունեցան ակտիվ շփումներ Սինգապուրի և ԵԱՏՄ միջև, որի արդյունքում միանգամից երեք փաստաթուղթ է ստորագրվելու Երևանում։ Դրանցից են՝ համապարփակ տնտեսական համագործակցության, Ազատ առևտրի, առևտրի և ներդրումների մասին կարևորագույն և բովանդակային փաստաթղթերը։ Հատկանշական է, որ դա արվելու է Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում։ Նաև նշեմ, որ, ձեռք բերելով առևտրի, տնտեսական համագործակցության և ներդրումների համար փայլուն հնարավորությունները, Հայաստանը դառնում է կապող օղակ ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև»,- նկատել է նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01