«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում հոկտեմբերի 2-ին արժանանալու են Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը։ IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այս հանդիպումն «Ավրորայի» պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կացկացվի նաև մարդասիրական և սոցիալական հարցերի վերաբերյալ կլոր-սեղան քննարկում՝ մարդասիրական ոլորտի և միջազգային մեդիայի մասնակցությամբ: Այդ թեմաներն այս ամիս ավելի ուշ կլինեն Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումի առանցքում: Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը ներկա կլինեն «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: Հիշեցնենք,«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին, կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն և այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: «Ավրորա» համաշխարհային մրցանակը 1.000.000 դոլարի դրամաշնորհ է, որի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Այն ամենամյա մրցանակ է՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Նախաձեռնությունը կրում է Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը, որը Հայոց ցեղասպանության ականատեսներից էր։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02