Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է աշխատենք առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ և այսօր կան այդպիսի հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել։ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է, որ մեր երկրների միջև ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով և շեշտել, որ առևտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվելու նպատակով կարելի է կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Մոլդովայի նախագահը նշել է, որ Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում նոր կառավարություն է ձևավորվել, որն ստացել է և բնակչության շուրջ 80 տոկոսի աջակցությունը, ինչն իրենց լավ հնարավորություն է տալիս առաջ շարժվել արտաքին առևտրի, արտաքին քաղաքական կապերի զարգացման ուղղությամբ։ Դոդոնը նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցում Մոլդովային աջակցելու համար։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, և այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Մոլդովայում քաղաքական իրավիճակի կայունությունը, ինչը կնպաստի երկրի առաջընթացին և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը։ Վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համատեքստում և փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
13:21
13:14
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15