Երեւանի 308 մետր բարձրություն ունեցող հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը անհատույց կհանձնվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին: Այս նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք նիստի օրակարգում: Նշենք, որ հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի արժեքը մոտ 37,2 մլն դրամ է: Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեւանի 308 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականին եւ հաշվառված է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի սպասարկվել եւ ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում: Երեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության, վճարում է միայն ծախսած էլեկտրաէներգիայի համար: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման եւ արդիականացման համապատասխան աշխատանքները, ինչպես նաեւ իր վրա վերցնել հետագա շահագործումը, պայմանով, որ Երեւանի քաղաքապետարանը հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգն անհատույց հանձնի ընկերության հաշվեկշիռ: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքը նվիրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44