ARM | RUS |

ԱՆ նախկին պաշտոնյայի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

01.10.19 | 16:30

Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև՝ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Նորայր Փանոսյանը, որպես հիշյալ նոտարների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձ, նոտարների գրավոր և բանավոր դիմումներից տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց գործունեության վայրերի գույքերի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու մտադրության մասին, քաջատեղյակ լինելով, որ նշված տարածքները վարձակալությամբ հանձնելու դեպքում հնարավոր է ստանալ երաշխավորված բարձր եկամուտներ, նոտարների, իրենց գործունեության վայրերի գույքերի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուն նպաստելու փոխարեն, ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված հանցավոր համաձայնությամբ, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել է վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքն իրացնելու՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցելու և իրենց միջոցներով վերանորոգված ու տարիներ շարունակ իրենց կողմից զբաղեցված վերը նշված տարածքներում անհատույց գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և իր ու ՀՀ ԱՆ այլ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, փաստացի կազմակերպել և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների և տնօրինության կողմից կեղծ գնահատման հաշվետվություններ տրամադրելու և իրենց լիազորությունները չարաշահելուն օժանդակելու արդյունքում՝ մի դեպքում շուկայականից ցածր, իսկ մյուս դեպքում՝ անհամեմատ ցածր արժեքներով գնահատելու արդյունքում՝ 63.400.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքը 22.08.2013թ. 47.520.000 ՀՀ դրամ գումարով, իսկ 33.550.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 տարածքը՝ 20.01.2014թ.-ին 3.800.000 ՀՀ դրամ գումարով, Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել վերը նշված անշարժ գույքերը, որոնք հետագայում լիազորագրերի օգտագործմամբ կամ առանց դրանց, նույն քաղաքացիների անուններից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել են նոտարներին: Հիշյալ հանցավոր գործողությունների հետևանքով պետության, Երևան համայնքի, ինչպես նաև վերը նշված նոտարների իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. Երևան համայնքին պատկանող նշված անշարժ գույքերը վաճառվել են 45.630.000 ՀՀ դրամ պակաս արժեքով, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նույն չափով եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ նոտարները, իրավունք ունենալով անհատույց հիմունքներով գործունեություն իրականացնել իրենց կողմից զբաղեցրած տարածքներում, զրկվել են այդպիսի հնարավորությունից՝ կրելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 127.000.000 ՀՀ դրամ գումարի վնասներ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:


ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին»...

15:13

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

14:58

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացրել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների...

14:41

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները. Կոբախիձե

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, մենք էլ ունենք մեր առաջնահերթությունները....

14:21

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ

«Կինո Հայրենիք»-ի խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը․ կան...

14:04

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված անասնագողությունը

Արտաշատի համայնքային ոստիկանները բացահայտել են Դալար գյուղում կատարված...

13:43

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով. նոր մանրամասներ

3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով...

13:21

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված, Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են...

13:02

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է հանդես եկել

Կայա Կալասի հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ է. Իշխան Սաղաթելյանը կոչով է...

12:44

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

Գյումրիում վթարային ջրանջատում կլինի

12:21

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող...

12:02

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի. Տիգրան...

11:39

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

11:24

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների ինստիտուցիոնալ կամ բովանդակային առաջընթաց. քաղաքագետ

Էրդողանի հիշատակած «խորհրդանշական քայլերը» դժվար է ընկալել որպես հայ–թուրքական հարաբերությունների...

11:08

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է

10:51

Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի...

10:22

Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին ձյուն Է տեղում

Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին ձյուն Է...

10:03

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:33

Ճանապարհները բաց են

Ճանապարհները բաց են

09:02

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական...

15:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55