ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առաջարկում է ավելացնել փորձագետների քանակն ԱԺ խմբակցությունների համար:
ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Աբովյանը նկատեց, որ գործող կարգավորման համաձայն՝ 14-ից ավելի պատգամավոր ունենալու դեպքում ֆրակցիային 4 փորձագետ է բաժին հասնում, մինչդեռ ԲՀԿ-ն առաջարկում է ևս մեկ փորձագետի հաստիք ավելացնել յուրաքանչյուր ֆրակցիայի համար:
«Մենք մի իրավիճակում ենք, երբ թե՛ կառավարությունից, թե՛ խմբակցություններից օրենսդրական նախաձեռնություններն, օրենքներն ու օրենքների նախագծերը որակապես բավականին մեծ տարբերություն ունեն նախկինից, որովհետև այսօր մենք շատ ակտիվ բարեփոխումների փուլում ենք բոլոր ուղղություններով: Փորձագետների այն քանակը, որը կա, ֆիզիկապես չի հասցնում օրենքների ու օրենսդրական նախաձեռնությունների այն ծավալի հետ աշխատել, որոնք գալիս են կառավարությունից կամ մշակվում են խմբակցությունների կողմից: Նախագծի միակ նպատակը աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է», - ասաց Աբովյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հետաքրքվեց՝ գուցե ավելի ճիշտ կլինի՞ որակյալ աշխատողներ ներգրավել ու աշխատավարձերը բարձրացնել: Մակունցը նաև հետարքրվեց՝ որքա՞ն գումար սա կարժենա բյուջեի վրա:
Աբովյանն էլ նկատեց՝ որքան էլ լավ մասնագետ լինի, ֆիզիկական ունակությունների առումով դժվար է այդ ծավալով աշխատել: Անդրադառնալով պետբյուջեի վրա նստող բեռին՝ Աբովյանն ասաց.
«Երեք խմբակցությունների դեպքում տարեկան 15-21 մլն կարժենա»:
aysor.am
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
10:29 25.06.25
12:27 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03