Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդներ, ընդհանուր՝ 8 երկրների առաջին դեմքեր:
Արդեն Հայաստան են ժամանել ԵԱՏՄ երկրների գրեթե բոլոր ղեկավարները` Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի ղեկավար Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր է ժամանելու Երևան:
Նիստին որպես հրավիրյալ երկիր մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև Իրանի ղեկավար Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, իսկ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը արդեն 3-րդ օրն է՝ ՀՀ-ում է:
Ժամը 13:00–ին կմեկնարկի պաշտոնական նիստը՝ փակ ձևաչափով, որին մասնակցելու են միայն ԵԱՏՄ ղեկավարները: Նիստի օրակարգում են երրորդ երկրների և միավորումների հետ համագործակցությունների, տնտեսական քաղաքականության, էներգետիկայի և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։
Պաշտոնական նիստից հետո արդեն առաջնորդներին կմիանան Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի նախագահները: Նախատեսվում է, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդները
Սինգապուրի հետ կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ:
ՈՒղիղ հեռարձակումը՝ Tert.am-ի
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44