ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի հանդեպ ոչ թե քրեական, այլ անձնական հետապնդում է տեղի ունենում: Երբ ՊՎԾ պետին մեղադրանք առաջադրվեց, ոչ ոք չասաց, որ Փաշինյանի օրոք է ենթադրյալ հանցագործությունը կատարվել, հարկային տեսչության պետը ձերբակալվեց, ոչ ոք Դավիթ Անանյանի անունը չնշեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանն` անդրադառնալով Նորայր Փանոսյանի կալանավորմանն ու Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը Հրայր Թովմասյանի վերաբերյալ:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության`ենթադրյալ հանցագործությունը (Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը` նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում նոտարներից վերցրել է նրանց տարածքը) կատարվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի` Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
Փաստաբան Միհրան Պողոսյանի կարծիքով՝ ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ ենթադրյալ հանցագործության`Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ընթացքում կատարվելն ընդգծելը հատուկ նպատակ ունի:
«Ցանկանում են Հրայր Թովմասյանի անձը վարկաբեկել, հանրության շրջանում տրամադրություն ստեղծել, թե, իբր, Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ այսպիսի կոռուպցիոն կամ հանցավոր արարքներ են կատարվել: Միգուցե սա պատահական չէ նաև այն առումով, որ Ազգային Ժողովում հիմա միանգամայն ապօրինի նախաձեռնություն է քննարկվում` ՍԴ դիմելու և Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հետ կապված»,-մեկնաբանեց փաստաբանը:
Վերջինիս խոսքով` պետք է կույր լինել` չնկատելու համար, որ քաղաքական իշխանությունը իր նեղ քաղաքական նպատակների համար քաղաքացիների և ժողովրդի մոտ գոյություն չունեցող անվստահություն է առաջացնում ՍԴ-ի հանդեպ, մինչդեռ ՍԴ-ի հետ կապված բացարձակապես որևէ ճգնաժամ չկա:
Ըստ փաստաբանի` դա շրջանառության մեջ արհեստականորեն դրված եզրույթ է, որի նպատակը մեկն է` ի դեմս ՍԴ-ի` դատական իշխանությունը գործադիր իշխանությանը հնազանդեցնելը:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության բարձր ղեկավարությունն ինքն իր համար ստեղծել է գոյություն չունեցող խնդիր` ՍԴ-ն և Հրայր Թովմասյանը: ՍԴ որոշ դատավորներ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ անձնավորված Հրայր Թովմասյանի և կոնկրետ ՍԴ-ի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են հայտնում, վարկաբեկում են»,-ասաց Միհրան Պողոսյանը:
Վերջինիս խոսքով` ՍԴ-ին առնչվող հայտարարությունները, դրանց ժամանակի ընտրությունը, հերթականությունը և հաջորդականությունը խոսում են այն մասին, որ սա ընդհանուր մեկ կենտրոնից ուղղորդված, կառավարվող գործողություն է. «Այս դեպքում ՔԿ-ն ևս մեկ կենտրոնից է կառավարվում` քաղաքական իշխանության նպատակների իրականացման մի մասը կազմելով»:
Այս ընթացքում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բայց դրանցից ոչ մեկի պարագայում չի շեշտվել, թե ում պաշտոնավարման ընթացքում են կատարվել: Հարկային տեսչության պետը ձերբակալվեց, ոչ մեկը չասաց, որ ենթադրյալ հանցագործությունը Դավիթ Անանյանի գործունեության ժամանակ է կատարվել, ՊՎԾ ղեկավարի լիազորությունները կասեցրին, մեղադրանք առաջադրեցին, որևէ մեկը չասաց, թե վարչապետի պաշտոնավարման ընթացքում իրեն ենթակա կառույցի ղեկավարի է մեղադրանք առաջադրվում»,-նշեց փաստաբանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01