ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է քրեակատարողական հիմնարկի տարածք արտանետված թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը դատապարտյալների խուց: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 3-րդ հարկում տեղակայված թիվ 29 խցի դատապարտյալների կողմից ձկան թելով կապված և արգելապատնեշից դուրս նետված հանգույցին անհայտ անձինք ամրացրել են փաթեթ, որն այնուհետ արտանետել են հիմնարկի տարածք: Մինչ թիվ 29 խցի դատապարտյալները ձկան թելին ամրացրած փաթեթը փորձել են ներքաշել խուց, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները նկատել են գործողությունը և կանխել փոխանցումը։
Փաթեթում առկա են եղել բուպրենորֆին տեսակի թմրամիջոց հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 դեղահաբ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 54 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը նախատեսված է եղել 3 հոգու համար: Դեպքի վայրից վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող, 20 մետր երկարությամբ ձկան թելը՝ ծայրին ամրացված փայտե կտոր, որը պատված է եղել քաշ ապահովող հացի խմորով։ Բացի այդ՝ նույն խցի չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 1 ներարկիչ, 1 զույգ ականջակալ և հեռախոսի լիցքավորման 1 սարք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01