Ոչ բռնության միջազգային օրը (International Day of Non-Violence) հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր ասմբլեայի 2007թ․ հունիսի 15-ի բանձեւով եւ ամեն տարի աշխարհի շատ երկրներում նշվում է հոկտեմբերի 2-ին։ Այս ամսաթիվը պատահաբար չի ընտրված՝ 1869թ․ հոկտեմբերի 2-ին ծնվել է Հնդկաստանի անկախության պայքարի առաջնորդ եւ ոչ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդին, հայտնում է Calend-ը։
ՄԱԿ բանաձեւի համաձայն, միջազգային այս օրը լրացուցիչ առիթ է այն բանի համար, որպեսզի «քարոզվի ոչ բռնությունը, այդ թվում՝ լուսավորչական եւ հասարակական-բացատրական աշխատանքների միջոցով»։ Փաստաթղթում հաստատվում է «ոչ բռնության սկզբունքի համընդհանուր նշանակությունը», ինչպես նաեւ «խաղաղության, հանդուժողականության ու ոչ բռնության մշակույթի հաստատման» ցանկությունը։
Ոչ բռնության սկզբունքը, որը հայտնի է նաեւ որպես ոչ բռնի դիմադրություն, մերժում է ֆիզիկական բռնության գործադրումը սոցիալական եւ քաղաքական փոփոխությունների հասնելու համար։ Համարվում է, որ գոյություն ունի ոչ բռնի գործողությունների երեք հիմնական տեսակ՝ բողոքի արտահայտում եւ համոզմունք (սրա մեջ մտնում են նաեւ երթերը, ցույցերը, պիկետները), համագործակցության մերժում, ոչ բռնի միջամտություն (օրինակ երթեւեկության արգելափակում կամ տարածքի գրավում՝ առանց մարդկանց վնաս պատճառելու)։ Ոչ բռնությունը, որ երբեմն բնութագրվում է որպես «հասարակ մարդկանց քաղաքականություն», ընդունվել է աշխարհի բնակչության լայն շրջանակների կողմից՝ որպես սոցիալական արդարության համար պայքարի ձեւ։
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
14:05 25.06.25
13:22 25.06.25
14:24 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
12:27 25.06.25
10:29 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03