Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամին, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, և մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Սինգապուրը պատրաստակամ է զարգացման ճանապարհին ձեռք բերած փորձառությունով կիսվել Հայաստանի հետ:
Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ այսօր Եվրասիական միության և Սինգապուրի, ինչպես նաև Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելիք համաձայնագրերը լուրջ ազդակ կհաղորդեն առևտրաշրջանառությանը և նոր հեռանկարներ կբացեն գործարար շրջանակների համար:
Հաշվի առնելով Սինգապուրի առաջատար փորձը՝ զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Առանձին անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ գործընկերության հաստատման հարցերին: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը լավ առիթ կլինի սինգապուրյան ընկերությունների համար՝ Հայաստանի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու:
Քննարկվել է նաև կրիպտոարժույթների ոլորտում կարգավորումների թեման: Սինգապուրյան կողմը առաջարկել է հայկական պատվիրակություն ուղարկել այս տարվա նոյեմբերին կայանալիք «Սինգապուր ՖինԹեք Փառատոն 2019» (Singapore FinTech Festival 2019), որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44