«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանի հյուրն է տնտեսագետ-ֆինանսիստ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը: Հաղորդման թեման տնտեսական անվտանգությունն է:
Արման Սաղաթելյանը նշում է, որ պատշաճ կերպով ուշադրություն չի դարձվում տնտեսական անվտանգությանը, որովհետև, ըստ էության, ցանկացած այլ անվտանգության ասպարեզ խիստ կապակցված է հենց տնտեսության հետ, և՛ ընդհանրապես, և՛ քաղաքական որոշում, և՛ ռազմաքաղաքական իրավիճակ, և՛ բազմաթիվ այլ հարցեր անմիջապես պայմանավորված են տնտեսական այս կամ այն շահով, հետևաբար ոնց ուզում ես, պտտվիր, ի վերջո գալիս ես տնտեսության դուռը: «Քննարկելու մի քանի հարցեր կան. դրանցից մեկը հետևյալն է՝ հաճախ մեր հաղորդման հյուրերի հետ կրկնում ենք այն թեզը, որ անվտանգությունը, ըստ էության, հնարավոր սպառնալիքների կառավարումն է: Սա է անվտանգության գլոբալ կառավարումը: Արդյո՞ք մենք ունենք որևէ հստակ պատկերացում, թե ինչ հայեցակարգի շրջանակներում է այն իրականացվում: Տնտեսական քաղաքականությունն էլ է մեզ մոտ այլևս զուրկ տարատեսակ իզմերից: Զուտ տնտեսագետ մարդու համար հասկանալի՞ է արդյոք՝ ինչ բնույթի տնտեսություն է ներկայումս գործում ՀՀ-ում»,-ասաց Սաղաթելյանը:
Խաչատրյանը նշեց, որ օրինակ՝ 2017թ.-ին, երբ «ԵԼՔ» դաշինքը ընտրությունների էր մասնակցում, ինքը նայում էր բոլոր կուսակցությունների պլատֆորմայի տնտեսական մասը, և այնտեղ խոսքը օրինակ Universal basic income-ի համընդհանուր բազային եկամտի մասին էր, որ բազային եկամտի գաղափարը պիտի մտնի Հայաստան, ու երբ այս տարի ձմռանը հանդիպել է իշխող քաղաքական ուժի տնտեսական մասով առաջնորդներից մեկի հետ ու հարցրել, թե ինչու դա չեն անում:
«Պարզվեց մոտեցումը հետևյալն էր՝ տնտեսական քաղաքականությունը, որը իշխող ուժը որդեգրեց, ազատական-լիբերալ քաղաքական մոտեցում է, որ պետությունը պետք է խոչընդոտները վերացնի և մարդուն թողնի ազատ, որը նշանակում էր, որ դուք՝ ժողովուրդ, արեցիք քաղաքական հեղափոխություն, իսկ հիմա ես խոչընդոտը կվերացնեմ, կվերացնեմ կոռուպցիան, մոնոպոլիաները կվերացնեմ, իսկ դու՝ ժողովուրդ, վե՛ր կաց և քայլիր, երեք լեզու սովորիր, առավոտյան շուտ արթնացիր, ոչխար պահի. մի խոսքով գնա, գլխիդ ճարը տես: Այլ հարց է, թե որ մոնոպոլիան է այս ընթացքում վերացել. ներկրումնե՞րի շուկայում է վերացել՝ ըստ ապրանքների, մանրածա՞խ շուկայում, թե՞ արտադրանքի շուկայում է վերացել:
Գաղափարը հետևյալն էր՝ ես, ժողովուրդ, կվերացնեմ այդ խոչընդոտները, իսկ դու՝ ժողովուրդ, տես քո գլխի ճարը: Շատ շուտով պարզվեց, որ չար օլիգարխները սեփականատերեր էին, և չար օլիգարխների տնտեսական էֆեկտը նրանում էր, որ նրանք մոնոպոլիաներ էին ստեղծում և կարողանում էին օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, իրենց համար կարողանում էին ձեռք բերել ավելի բարվոք վիճակ մոնոպոլիաների տեսքով, վերահսկվող շուկաների տեսքով և թույլ չէին տալիս, որ մնացածներն էլ մտնեին շուկա ու ապրեին բարեկեցիկ կյանքով, բայց բանն այն է, որ այդ շուկան մինչև հիմա դեռ ոչ ոք չի մտել: Իրականում ոչ մի խոչընդոտ էլ չի հանվել, բայց քաղաքական ազդակները ի սկզբանե այդպիսինն էին, որ պետություն, ձեռքեերդ լվա:
Մենք ասում ենք, որ եթե դու ուզում ես անել տնտեսական հեղափոխություն, ապա պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը: Հարկավոր է մեծացնել պետության դերը ու օգտվելով առիթից՝ Սինգապուրի վարչապետից կարող են հարցնել, թե սինգապուրյան տնտեսական հրաշքը ինչում էր»,-նշեց նա:
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցել զրուցակիցները հաղորդման ընթացքում, մանրամասները առաջարկում ենք դիտել տեսանյութում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01