ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը, որն աննախադեպ կլինի մասնակիցների քանակով: Ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ իրենց արտադրանքը կներկայացնեն ցուցահանդեսում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Դիջիթեք Էքսպո»-ի պաշտոնական ասուլիսը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ucom» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մանրամասներ ներկայացրին տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն այս միջոցառման վերաբերյալ։
Հակոբ Արշակյանը նշեց, որ «Դիջիթեք Էքսպո»-ն կարևոր հարթակ և հնարավորություն է՝ մեկ տեղում ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամբողջ ներուժը և մեր երկիրը որպես կենտրոն տեղակայելու տարածաշրջանում:
Նախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը «Դիջիթեք Էքսպո»-ում հանդես կգա իր առանձին տաղավարով։ Ցուցահանդեսն այս տարի յուրահատուկ է նաև նրանով, որ տաղավարներ են հատկացվել նորաստեղծ ստարտափ, ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններին։
Հակոբ Արշակյանն անդրադարձավ նույն օրերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019), որի շրջանակներում նախարարության հյուրընկալությամբ տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ ավելի քան 20 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ տարեցտարի «ԴիջիԹեք Էքսպո»-ի մասնակիցների քանակն ավելանում է։ Մեծանում է նաև միջազգային ընկերությունների հետաքրքրությունը։ Այս տարի մեծ տաղավարով հանդես կգան Իրանը, Մալազիան, թայվանյան ընկերությունները, կստեղծվի համագործակցության լայն միջավայր։
Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «Ucom» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ աջակցելով «ԴիջիԹեք»-ին և «WCIT 2019»-ին՝ նպատակ են ունեցել, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիական երկրի դիրք ունենա, ինչն այսօր արդեն իրականություն է դառնում։
Վերջին 10 տարիների ընթացքում «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի:
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01