Այս պրոցեսը, իմ կարծիքով, քաղաքական է, և հետապնդում է մեկ նպատակ. քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետեւ այն հակասում է սահմանադրությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-իբ, Արմնյուզ հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդման տաղավարում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը՝ «Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, հստակ բնորոշումներ, հստակ փաստեր, թե ո՞ր դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել, և ո՞ր դեպքում եմ ես կարգապահական խախտում թույլ տվել»,- ասաց նա։ Անդրադառնալով «Իմ քայլի» փաստարկներին, թե ինքը քաղաքական կապեր ունի, նախկինում զբաղվել է քաղաքականությամբ, նա նշեց՝ «Չկա որևէ արգելք, որ անձը երբևէ զբաղվել է քաղաքական գործունեությամբ չի կարող ինքը դառնալ ՍԴ-ի անդամ»։ Իսկ եթե որևէ անձ երբևէ կբերի մեկ փաստարկ, որ ինքը մասնակցել է քաղաքական որոշումների կայացմանը, վստահեցրեց, որ «մեկ վայրկյան անգամ չի պաշտոնավարի»։ «Իմ քայլի» մեկ այլ փաստարկ, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը իր սանիկն է, եւ ինքը կարող է կաշկանդված լինել այդ կապով, Թովմասանի խոսքով աբսուրդի ժանրից է․ «Ձեզ վստահեցնում եմ՝ իմ կյանքում երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին, երբեք մի սենյակում մենք միաժամանակ չենք գտնվել», ասաց նա՝ հավելելով, որ ավելին՝ հեռակա բանավեճ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ։
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
12:27 25.06.25
10:29 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03