Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին 14 նշանակման հրաման է արձակել, որոնցից 7-ը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը չեղարկել է: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից:
Tert.am-ի հարցին՝ քանի՞ հրամանագիր է Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը ստորագրել սեպտեմբերի 17-ին և 18-ին, ոստիկանությունից պատասխանել են. «ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին արձակել է 24 հրաման, որից 14-ը՝ նշանակման, 3-ը՝ ոստիկանությունում ծառայությունից ազատման»:
Միաժամանակ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի կողմից արձակված հրամանով ուժը կորցրած են ճանաչվել Վ. Օսիպյանի՝ ճանապարհային ոստիկանությունում պաշտոնների նշանակելու վերաբերյալ մի շարք հրամաններ:
Tert.am-ի խնդրանքին՝ տրամադրել տեղեկություն, թե Արման Սարգսյանի հրամանով Օսիպյանի հրամանագրով այդ օրերին նշանակած քանի աշխատակիցներ են ազատվել, ոստիկանությունից պատասխանել են, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի՝
Էդուարդ Բազիկյանին ճանապարհային ոստիկանության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալի,
Սերգեյ Մարտիրոսյանին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի /ք. Երևան/ հրամանատարի ծառայության գծով տեղակալի,
Գառնիկ Լևոնյանին ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի պետի,
Աշոտ Սայադյանին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի /ք. Երևան/ հրամանատարի,
Արման Հակոբյանին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի /հանրապետության մարզեր/ հրամանատարի,
Դավիթ Միքայելյանին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի /ք. Երևան/ վարչական գործունեության բաժանմունքի պետի,
Արման Հովսեփյանին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի /ք. Երևան/ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի պաշտոններին նշանակելու վերաբերյալ հրամանները:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
12:27 25.06.25
10:29 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03