Թաիլանդի կառավարությունը մոտ 2,28 մլրդ բաթ (74,5 մլն դոլար) է հատկացրել ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների վերանորոգման համար, որոնք անցյալ ամիս վնասվել էին երկու արեւադարձային փոթորիկների առաջացրած ջրհեղեղների հետեւանքով: Bangkok Post պարբերականն այսօր հայտնել է, որ միջոցները խնդրել էր տրանսպորտի նախարարությունը, որը հաստատվել է կառավարության նիստում: Գումարը կհատկացվի 2019 թվականի պահուստային ֆոնդից, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում արձագանքման համար: Նախատեսվում է երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում 24 նահանգներում 218 ճանապարհների եւ ենթակառուցվածքների օբյեկտների վերանորոգում, որոնք ջրհեղեղից տուժել են օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը եւ սեպտեմբերի 2-4-ը: Այս գումարից մոտ 1,37 մլրդ բաթ (44,78 մլն դոլար) կհատկացվի ավտոճանապարհների դեպարամենտին՝ ընդհանուր 125 օբյեկտի վերանորոգման համար: Դրանց թվում են 6 կամուրջ՝ 145 մլն բաթ արժեքով (4,74 մլն դոլար) եւ 55 վայրերում սողանքների վերացման ու կանխման նախագծի իրականացումը, որը, ինչպես սպասվում է, պետության համար կարժենա 462 մլն բաթ (15,10 մլն դոլար): Գյուղական ճանապարհների դեպարտամենտը կստանա եւս 908 մլն բաթ (29,68 մլն դոլար) տարբեր օբյեկտների վերանորոգման համար: Միջոցները կծախսվեն ճանապարհների եւ կամուրջների վերանորոգման, ինչպես նաեւ հողի էրոզիայի խնդրի լուծման ու ջրահեռացման համակարգի նախագծի իրականացման համար: Միեւնույն ժամանակ, թագավորական ոռոգման դեպարտամենտի ղեկավար Թհոնգպլյու Կոնգչունը նշել է, որ գետերից մեկի ջուրը, որը ավելի քան մեկ ամիս առաջ ջրածածկ էր արել Ուբոն Ռաթչաթհանի նահանգը, իր նորմալ մակարդակից իջնում է, բայց մարդիկ պետք է զգուշություն դրսեւորեն: Մասնագետը գյուղերի բնակիչներին կոչ է արել ստուգել տանիքներն ու պատուհանները, հայտնաբերել խողովակներում հնարավոր ճեղքերը, ինչպես նաեւ հնարավոր էլեկտրական վնասվածքները: Նրա խոսքով՝ ավելի լավ է անջատել սնուցման աղբյուրը, քանի որ խոնավությունը կարող է կարճ միացում առաջացնել: Թաիլանդի ինժեներների խորհուրդը պետական եւ մասնավոր հատվածների գործընկերներին է դիմել խնդրանքով՝ կամավոր օգնել ջրհեղեղից տուժածների շենքերի զննում անցկացնելու գործում: Օգոստոսի 29-ից ջրհեղեղի հետեւանքով Թաիլանդի 32 նահանգներում ջրածածկ էր եղել մոտ 480 հազար հա հող, տուժել էին ավելի քան 418 ընտանիքներ, զոհվել էր 33 մարդ:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03