Առողջապահության նախարարությունն ասում է՝ դեղերի գրանցման, փորձաքննության գործունության ուղղությամբ հավաքված վճարները մնան մեզ, մենք ծախսենք. մենք էլ ասում ենք՝ չէ, փողերը պետք է գնան բյուջե, այնտեղից ծախսվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս նշեց, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է փորձաքննությունների անցկացման համար լավագույն ճանապարհն է ունենալ 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն եւ այդ ընկերությանը պատվիրակել փորձաքննություն իրականացնելու լիազորությունը, ինչը ճիշտ չէ, պետք է սահմանել պետական տուրք եւ այդ միջոցներն ուղղել բյուջե. «Դեղի գրանցման նպատակով որեւէ այլ տարբերակ չունենալով ստացվում, որ պետական վճար է սահմանվում, որը շրջանցում է բյուջեն, եւ այդ ընկերության ծախսերի համար է օգտագործվում: Մտահոգիչ է, որ դա դառնում է ընկերության համար եկամտի աղբյուր»,-ասաց Ջանջուղազյանը: «Այդ տրամաբանությամբ, մյուս պետական կառույցներն էլ կասեն՝ բա մենք ինչո՞ւ բիզնես չենք անում: Ամեն գերատեսչություն չի կարող կառավարման իր ոճն ունենա, որովհետեւ կառավարման ոճը կառավարությանն է»,-ասաց Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծեց. «Այս հարցն այսօր չի ծագել: Սա կարծես թե առիթ է, որ ֆինանսների նախարարությունը եւս մեկ անգամ բարձրացնի այդ հարցը: Ես չեմ ուզում այդ առիթը խցկենք այս օրենքի նախագծում: Ես համաձայն եմ, որ հաշվարկենք, թե տուրքը որքան է հավաքվում, մտցնենք բյուջեի մեջ, եթե դա լինի լավագույն տարբերակը բոլոր կողմերի համար»: Նրան ընդհատեց վարչապետը. «Մենք արդեն որոշել ենք, որ դա լավագույն տարբերակն է բոլոր կողմերի համար: Պետական կառավարման համակարգում կան հիմնարկներ, որոնք խոշոր բիզնես են, դա վատ է: Ձեր նշած հիմնարկը հենց այդպիսին է ու դրան պետք է վերջ տալ: Միշտ էլ դա համարվել է հեռու անկյունում գտնվող մի հատ տեղ, որը շատ հաջող բիզնես է անում պետական մոնոպոլիայի շրջանակում: Այդպես չի կարող լինել»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44