Հոկտեմբերի 2-ին կայացավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ստեղծված Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցի (Science and Technology Angel Network STAN), Smart GateVC վենչուրային ֆոնդի և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (Business Angel Network of Armenia BANA) ForgeFiction ընկերությունում համատեղ ներդրում կատարելու արարողությունը, որը համագործակցության բացառիկ օրինակ է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի պատմության մեջ: ForgeFiction-ը եզակի նորարարական հարթակ է, որի նպատակն է հնարավորություն տալ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համացանցային տիրույթում համատեղ գեղարվեստական բովանդակություն ստեղծել և հաջողության դեպքում եկամուտներ ապահովել:
ForgeFiction-ի համահիմնադիր Արեգ Վարդանյանը նշեց. «ForgeFiction-ը հարթակ է, որտեղ գեղարվեստական գրքերը և պատմությունները գրվում են ոչ թե անհատների, այլ խմբերի կողմից: Խմբային ստեղծագործելը հնարավորություն է ընձեռում գեղարվեստական գրականության երկրպագուներին համատեղել իրենց գաղափարները և ստեղծել նոր օրիգինալ գրքեր և պատմություններ»:
ForgeFiction-ի կիրառումը թույլ է տալիս այդ համայնքի յուրաքանչյուր անդամի իր ներդրումն ունենալ գրքի ստեղծման գործում և բեսթսելլերի համահեղինակ դառնալ: Միևնույն ժամանակ հեղինակները կարող են նաև գումար վաստակել` կախված գրքում կատարած իրենց ներդրման մասնաբաժնից: Ավարտված պատմությունները վաճառվում են որպես գրքեր: ForgeFiction-ում ստեղծված պատմությունները հետագայում կարող են օգտագործվել նաև կինոարտադրության և համակարգչային խաղերի սցենարների համար:
«Բովանդակությունը, որը ստեղծվում է ForgeFiction հարթակում, իդեալական է հետագայում որպես կինոսցենարներ օգտագործելու համար։ Եվ սա մեծ բիզնես հնարավորություն է»,-շեշտեց SmartgateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նորարարությունների գծով փոխտնօրեն Դեյվիդ Բեքեթն էլ նշեց. «Կենսունակ էկոհամակարգ ունենալու համար անհրաժեշտ է ֆինանսական, ինտելեկտուալ և ցանցային կապիտալ, որի համար էլ FAST-ը ստեղծել է STAN-ը` որպես գիտության և տեխնոլոգիաների էկոհամակարգում վերոնշյալ ռեսուրսներն ապահովող ցանց: Չափազանց ուրախ ենք սատարել ForgeFiction-ի թիմին և հետագայում ևս ցանկանում ենք նպաստել նրանց աճին և զարգացմանը: 25 հրեշտակներից բաղկացած STAN ներդրողների թիմից 7-ը ներդրում են կատարել ForgeFiction ընկերությունում: Ցանցն իր հետ բերում է արհեստական բանականության, բիզնեսի, մարքեթինգի և կառավարման տասնամյակների փորձը՝ որպես խելացի ներդրումների կարևոր բաղադրիչ»,- ասաց Դեյվիդ Բեքեթը:
Ներդրող կողմերից` BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը վստահ է, որ այս հարթակում ստեղծվող բովանդակությունը մոտ ապագայում կտեսնենք հոլիվուդյան էկրաններին և գրախանութներում. «Տեսնելով ForgeFiction-ի մեծ պոտենցիալը, թիմին ներկայացրինք մեր ներդրողներին, ովքեր կաջակցեն ոչ միայն գումարով, այլեւ իրենց մեծ փորձով ու գիտելիքով»։ Գրիգոր Հովհաննիսյանը կարևորեց նաև հայկական էկոհամակարգում առկա համատեղ ներդրումների ձևավորումը, որի շնորհիվ նոր թիմեր կմտնեն միջազգային շուկա։
Ներկայում այս հարթակն ունի շաբաթական շուրջ 150 ակտիվ օգտատեր, ավելի քան 1000 էջ և ընթացիկ 25 գիրք: Շուտով լույս կտեսնի ավելի քան 30 օգտատերի կողմից ստեղծված ForgeFiction-ի ամենամեծգիրքը, որը կոչվում է “ՃանապարհորդություններՖալադոնով”։ Կայքում գրանցվողները հնարավորություն կստանան առաջինը տեղեկանալ գրքի ավարտի մասին և ստանալ 20% զեղչ գնման համար:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03