Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դոռոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիեռային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսային, ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատու Եկատերինա Դորոդնովային և ԵՄ ծրագերի պատասխանատու Իրինա Մովսեսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայք էջից:
Պատվիրակության անդամներին ընդունել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Հայկ Հովհաննիսյանը, Գրիգոր Բեքմեզյանը:
Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարևորել է Խորհրդի՝ ընդգրկուն կազմով այս հանդիպումը և ընդգծեց Խորհրդի կողմից գործընկեր միջազգային կառույցների հետ բաց և թափանցիկ աշխատելու հաստատակամությունը, ցանկացած հարց քննարկելու պատրաստակամությունը:
Հանդիպման ժամանակ դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել են Կառավարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների Ռազմավարական ծրագրի ուղղությունները, դրանց արդյունավետ իրագործման , հեռանկարները, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ արդարադատական գործընթացներն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու անհրաժեշտությունը, դատական իշխանությանը վերաբերող այլ հարցեր:
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար՝ կարևորելով դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությունն առավել սերտ և գործուն դարձնելու անհրաժեշտությունը:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, նախանշվեցին և հստակեցվեցին հետագա փոխգործակցության ուղղություններն ու շրջանակները:.jpg)
.jpg)
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44