«Թե ինչպիսի հանգուցալուծում կլինի, կախված է Սահմանադրական դատարանից: Մենք հիմա քվեարկում ենք՝ ՍԴ դիմել, թե չդիմել»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծին:
Հարցին, որ եթե Սահմանադրական դատարանը մերժի դիմումը քննարկել, ի՞նչ են անելու, Միրզոյանը պատասխանեց. «Դե ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պետք է հասկանանք: Մենք ընդհանրապես որևէ բան որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում է, բացառվում է իրավական կարգավորումների շրջանակից դուրս որևէ քայլ: Քիչ անց կպարզվի՝ ԱԺ-ն որոշում է դիմել ՍԴ, թե ոչ»:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ այն, որ ՍԴ նախագահը ներողություն է խնդրում միայն ԲՀԿ խմբակցությունից՝ ԱԺ քննարկումներին չմասնակցելու համար, սա ԱԺ-ի նկատմաբ՝ որպես ինստիտուտի և ԱԺ մյուս ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: «Ես կարծում եմ, որ շատ հստակ քաղաքական դիրքորոշման, քաղաքական մոտիվացիայի և պատճառաբանության տարրեր կան Հրայր Թովմասյանի գործողություններում: Եվ այդ շարժառիթներն իրենց արտացոլումն են գտել բոլոր այն դրվագներում, որոնցով հիմնավորվում է Իմ քայլը խմբակցության որոշման նախագիծը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ինքը կանգնած է սահմանին, ԱԺ նախագահը պատասխանեց՝ ստացվում է Թովմասյանը հայն է, նախագծի հեղինակները՝ ադրբեջանցիները, դա ինչ ասելու բան է:
«Իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չի ունեցել և չունի, այսպես կոչված, իր համար ենթադրյալ անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից: Ճիշտ հակառակը, մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, անաչառ, արդար դատական համակարգ ունենալու օգտին: Եվ եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, արդեն այս ամիսների ընթացքում այս կամ այն կերպ դա դրսևորած կլինեինք: Նա ուներ այդ շանսը և այդ շանսը բաց է թողել: Ի՞նչ շանսի մասին է խոսքը՝ գլխավորել անաչառ, օբյեկտիվ դատական համակարգ: Եվ Հրայր Թովմասյանն այս ընթացքում արել է բաներ, որոնք ոչ թե պայմանավորված են արդար դատարան ապահովելուն, այլ բոլորովին այլ մոտիվացիա են ունեցել, այն է՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի շահերը: Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի նեղ քաղաքական, կուսակցական մոտիվացիա»,- ասաց Միրզոյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01