Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Brexit-ի վերաբերյալ պահեստային ծրագիր ունի, եթե ԵՄ-ն հրաժարվի իռլանդական սահմանի վերաբերյալ վարչապետի վերջին առաջարկներից, գրում է Bloomberg գործակալությունը: Ջոնսոնի «պլան Բ»-ն ենթադրում է այն, որ նա կհամաձայնի «բեքստոպին» (Հյուսիսային Իռլանդիայի՝ Եվրամիության մաքսային միության կազմում և միասնական եվրոպական շուկայում մնալու ռեժիմը՝ Brexit-ի անցումային շրջանում)` պայմանով, որ Եվրամիությունն այն կկիրառի սահմանափակ ժամանակ: Bloomberg-ի տվյալներով՝ ԵՄ-ն այս տարբերակը չի ներկայացրել պաշտոնական քննարկման, բայց այն դիտարկում է որպես պահեստային: Սակայն Իռլանդիային այդ ծրագիրն ընդունել համոզելու համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի Brexit-ի հարցով բանակցային խմբի հայտարարության մեջ հաստատվել էր, որ Եվրախորհրդարանը չի հաստատի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանների շուրջ, քանի որ այն չի լուծում առկա խնդիրները: «Բանակցային խումբը չի կարծում, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացրած վերջին առաջարկները համաձայնագրի համար հիմք են հանդիսանում, որը Եվրախորհրդարանը կարող էր հաստատել»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի ուշ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի արդյունքում հայտարարել էր, որ բրիտանացի վարչապետի առաջարկը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ չի համոզել ԵՄ-ին: Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին: ԵՄ-ն, իր հերթին, հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Վարչապետ Ջոնսոնը հավաստիացնում է, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստը, որը, ըստ էության, հանդիսանալու է Միացյալ Թագավորության և ԵՄ-ի` մինչև Brexit-ի վերջնաժամկետը որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03