ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 24-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին: 2019թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:50-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1995թ., որտեղ վերջինս հայտարարել է, որ հիշյալ վնասվածքն ստացել է Կոմիտասի անվան այգում՝ վայր ընկնելու հետևանքով: Այնուհետև երիտասարդը «Շենգավիթ» ԲԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղից ստացված տեղեկանքի համաձայն՝ նա ստացել է կրծքի ձախ կեսի թափանցող վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական բաժնի պետի որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ: 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ.: Քննությամբ պարզվել է, որ 2019թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բուզանդ և Արամ փողոցների միջնամասում գտնվող այգում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Երևան քաղաքի նշված բնակիչների միջև, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը, նախապես իր մոտ եղած դանակով առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է 24-ամյա երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 22-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01