Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալներ՝ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանն այսօր հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:
Փոխնախարարները Վասիլիս Մարագոսի հետ քննարկել են իրենց համակարգման ոլորտում գտնվող ԵՄ-Հայաստան ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:
Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի աջակցության ծրագրերը, հետաքրքվել մի շարք ծրագրերի ընթացքով և իրականացման եղանակներով:«ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական աջակիցն ու երկրում բարեփոխումների առանցքային գործընկերն է և պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին»,-ասել է Վասիլիս Մարագոսը:
Հանդիպմանը փոխնախարարների և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան ճանապարհահատված) նոր կառուցվելիք շուրջ 60կմ երկարությամբ ճանապարհահատվածում առկա Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ-ի կողմից կատարված առաջարկության մանրամասներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին և այս ոլորտում աջակցության հնարավորություններին:
Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավարը նախարարի տեղակալներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Վիլնյուսում (Լիտվա) կայանալիք Արևելյան գործընկերության տրանսպորտային համաժողովին:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44