«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջարեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաեւ մսամթերքի շուկայում, այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրամով, խոզի մատի մեկ կգ-ն՝ 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում տավարի մսի շուկայում եւս թանկացումներ կլինեն: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հորդորել է չմտահոգվել, գնաճը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. ամառ-աշուն սեզոնային անցում է տեղի ունենում ընդամենը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:17
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
12:21
12:15
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34